Արյունաբանական կենտրոնը ևս միացել է բժիշկների՝ վարչապետին ուղղված կոչին՝ կարգի հրավիրել Արսեն Թորոսյանի նշանակած պաշտոնյային
Դիտել նաև
Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունները. ԵՊԿ ռեկտորատ
Եվս մեկ ֆինանսական բեռ կդնեն քաղաքացու վրա
ԵՊՀ-ում հրդեհը մարված է, 3 տուժած հոսպիտալացվել է, կա 1 զոհ
Պայթյուն՝ ԵՊՀ մասնաշենքերից մեկում. կա 1 զnհ և 3 վիրավոր, 1 փրկարար թունավորվել է ծխից (լրացված)
Ո՞ր հաստատություններն են միացել դասադուլի կոչին․ ցանկ
Առավոտյան լուրերից տեղեկացանք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած անընդունելի միջադեպի մասին: Կան համաշխարհային գիտական կոչումներ և պարգևներ, որոնց հոտընկայս ընդունում է համայն մարդկությունը: Նոբելյան 2 մրցանակակիրներ այցելել են Հայաստան և հյուրընկալվել մեր մայր ԲՈՒՀ-ում…
Բժշկական համալսարանի կամարների տակ տեղի է ունենում անպատասխանատու մի միջադեպ, որը ոչ մի կերպ չի առնչվում բժշկի անվանը և կոչումին, ստվերում է մեր երկրի հեղինակությունը:
Ցավ ենք ապրում կատարվածի համար, խստորեն դատապարտում ենք և միանում ենք մեր գործընկերների ողջամիտ և արդարացի գնահատականին:
Արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջից