Դժբախտ պատահարի հետևանքով քաղաքացի է մահացել. ԱՀ ոստիկանություն
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ս.թ.հոկտեմբերի 23-ին-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10:30-ին այդ շրջանի բնակիչ՝ 1974թ. ծնված Ա. Դ-ին պատկանող առանձնատան դիմաց գտնվող ճանապարհին, Հադրութի շրջանի բնակիչ՝ 1958թ.ծնված Մ. Ա-ին պատկանող «ԳԱԶ-2410» ավտոմեքենան առանց գործարկելու, կայանված վիճակից ինքնաբերաբար ընթացել և վերջինիս հենել է երկաթյա սյանը, ինչի հետևանքով Մ. Ա-ն տեղում մահացել է:
Դեպքի քննությամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը։