Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

Կենտրոնական բանկը ներկայացնում է հայաստանյան հիփոթեքային շուկայում գործող առաջարկները

Հայաստանի հիփոթեքային շուկան իրացվելի, կայուն ու հուսալի դարձնելու և հասարակության տարբեր խավերի համար դրամային հիփոթեքը հասանելի և մատչելի դարձնելու նպատակով 2009թ. ստեղծվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ:

Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Այս ընկերությունների կողմից առաջարկվող հիփոթեքային վարկային ծրագրերն իրականացվում են հետֆինանսավորման սխեմայի միջոցով, որը, թերևս, շուկայական մեխանիզմների պահպանման և ռիսկերի կառավարման տեսանկյունից առավել ընդունելի է միջազգային պրակտիկայում:

Գործընկեր վարկային հաստատությունները հաստատում են վարկը, որը ծրագրի չափանիշներին բավարարելու դեպքում այնուհետև վերաֆինանսավորվում է վերը նշված ընկերությունների կողմից: Նման սխեմայի կիրառությունը բացատրվում է «արդարացի պայմաններ բոլորի համար» սկզբունքով, երբ այն թույլ է տալիս ապահովել արդարացի պայմաններ թե՛ հասարակության տարբեր խավերի համար առաջնային շուկայում հիփոթեքից օգտվելու, թե՛ ֆինանսական շուկայի երկարաժամկետ կայուն զարգացման համար խեղաթյուրումներ չստեղծելու տեսանկյունից:

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով, իսկ Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերի դեպքում տոկոսադրույքը տատանվում է 11%-ի շուրջ:

Ընդ որում, «Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրերի դեպքում չեն գործում բոլոր այն սահմանափակումները, որոնք առկա են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի համար: Լրացուցիչ գույքի գրավադրման կամ կանխավճարի ապահովագրության դեպքերում 2 ծրագրի համար էլ կանխավճարը նվազում է մինչև 10%: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում վարկառուները կարող են օգտվել վճարվող տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, և այդպիսով իսկ փաստացի տոկոսադրույքը նվազեցնել մինչև 0%:

Տվյալ դեպքում վարկը փաստացի տրամադրվում է գրեթե անտոկոս, և գրեթե տարբերություն չկա՝ վարկը տրամադրվում է Ազգային հիփոթեքային ընկերության, թե Բնակարան երիտասարդներին ընկերությունների կողմից, հետևաբար էական չէ նաև վարկառուի ամուսնական կարգավիճակը: Այսպես, օրինակ՝ կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում առավելագույն 24 մլն դրամ չափով 7.5%-ով վարկը տրամադրելու դեպքում 450 հազ. դրամ ամսական եկամուտ ունեցող տնային տնտեսությունը 20 տարվա ընթացքում տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի պարագայում 22.4 մլն դրամ տոկոսավճարի փոխարեն վճարելու է միայն 1.5 մլն դրամ, և այս դեպքում վարկի փաստացի տոկոսադրույքը նվազում է մինչև 0.1%: Նույն տրամաբանությամբ Ազգային հիփոթեքային ընկերության ստանդարտ ծրագրերով վարկավորման դեպքում տարեկան արդյունավետ տոկոսադրույքը հաճախորդի համար կազմում է մոտ 0.3% եկամտային հարկի վերադարձից հետո:

Կրկին անդրադառնալով հիփոթեքային ծրագրերի գործընկերներին՝ նշենք, որ վարկառուները կարող են օգտվել ինչպես «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրից (եթե բավարարում են այս ծրագրի պայմաններին, ինչպես օրինակ՝ երիտասարդ ընտանիք են, որոնց գումարային տարիքը չի գերազանցում 70 տարին), այնպես էլ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից իրականացվող ծրագրերից, որոնց դեպքում չեն գործում վերը նշված պետական ծրագրի սահմանափակումները:

Ընդ որում, սա հնարավորություն է տալիս հասարակության ավելի լայն զանգվածներին ունենալու հավասար հնարավորություններ առաջարկվող հիփոթեքային ծրագրերից օգտվելու համար, այլ ոչ թե ստեղծել արհեստական արտոնություններ որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների համար միայն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan