«Ժողովուրդ ջան, մենք սրա համար ենք հեղափոխություն արել». Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին. Տեսանյութ
«Շատ կարևոր է, որ Կապանում տեղի ունեցած ընտրության արդյունքների վերլուծությունը և գնահատականը մենք ճիշտ տանք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին:
Նիկոլ Փաշինյանը սա աննախադեպ երևույթ համարեց. «Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է երրորդ հանրապետության պատմության մեջ, ես անկեղծ շատ էի ուզում, որ ընտրվեր Նարեկ Բաբայանը, բայց կարևոր եմ համարում այն, ինչ տեղի է ունեցել և իշխանությունը կես քայլ չի ձեռնարկել քաղաքացիների ընտրությունը իր ցանկության տրամաբանության մեջ մտցնելու համար: Ժողովուրդ ջան, մենք սրա համար ենք հեղափոխություն արել և էս հեղափոխությունը հաղթել է»:
Նրա խոսքով` այս ընտրությունները ցույց տվեցին, որ հեղափոխական էյֆորիան ոչ թե նվազել է, այլև կրկնապատկվել է:
Փաշինյանը կոչ արեց «քաղաքական ռասիզմի գիրկը չընկնլ»
Խոսելով ընթացիկ քաղաքական իրադարձությունների մասին` վարչապետի պաշտոնակատարը տեսականորեն հնարավոր համարեց, որ դավադրություններ կլինեն, ինչը կլինի երկրում իրավիճակը ապակայունացնելու քայլ. «եթե հանկարծ այդպիսի բան լինի, խոսքը պետք է ասի ժողովուրդը»:
Մանրամասները` տեսանյութում