Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք

Կապանի նորընտիր քաղաքապետը կարո՞ղ է մեղադրվել նարկոտրաֆիկի և քրեական բուրգի հետ կապ ունենալու մեջ

Սյունիքի մարզի Կապան քաղաքի քաղաքապետի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի թեկնածուն` Նարեկ Բաբայանը պարտվեց։ Քաղաքապետ ընտրվեց Գևորգ Փարսյանը, ով Փաշինյանի թիմի թեկնածուի հիմնական մրցակիցն էր և անկուսակցական էր։ Կապանում նկատվել է նաև մասնակցության ամենաբարձր ցուցանիշը՝ ավելի քան 53 տոկոս։ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչը պարտվեց այն դեպքում, երբ վարչապետն ու իր ամբողջ թիմը լծվել էր նրա քարոզչության գործին։ Այնպես որ` սա կարելի է համարել առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարտությունը Սյունիքի մարզում։ 

Փաշինյանի թիմը, սակայն, կարծես կանխատեսել էր նման զարգացում։ Նախ՝ Կապանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման մասին, հայտարարեց, որ այդ նշանակմամբ փորձելու է կանգնեցնել ժողովրդին վախեցնող օլիգարխներին։ Փաշինյանի խոսքով՝ նոր մարզպետը պետք է կոտրի նաև նարկոտրաֆիկի ողնաշարը։ Հաղորդում է Politik.am:

Վարչապետի հայտարարությունից առաջ էլ նրա կնոջը պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն էր հող նախապատարստել իրենց թիմակցին պարտության մատնած թեկնածուի դեմ հնարավոր քարոզչական և իրավական գործընթացների համար։

Օրաթերթը, իր հոդվածներից մեկում խոսելով Հունան Պողոսյանի նշանակման մասին, գրել էր մարզում առկա քրեածին-կրիմինալ բուրգի մասին (խմբ․ որը, ըստ վարչապետի, նաև նարկոտրաֆիկի պատասխանատուն է) և նշել, որ ՔՊ ներկայացուցչի հիմնական մրցակիցը հենց այդ բուրգի անդամ է․«Ի դեպ, գալիք կիրակի Կապանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, եւ առաջադրված թեկնածուներից մեկը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հիմնական մրցակիցն է, վերը նշված «բուրգի» ներկայացուցիչն է, կամ առնվազն՝ հովանավորյալը»,-գրել էր Փաշինյանի կնոջը պատկանող օրաթերթը։

Այս ամենից ելնելով՝ կարելի է սպասել, որ առաջիկայում Կապանի նորընտիր քաղաքապետին կարող են մեղադրել նարկոտրաֆիկի և քրեական բուրգի հետ կապ ունենալու մեջ։ Եվ ամենայն հավանականությամբ՝ հենց այս սցենարով էլ առաջիկայում գործողությունները կզարգանան։

Politik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan