Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին

Բաց վիրահատություններ կծկվող սրտի պայմաններում՝ «Քանկոր» ԲԿ-ում (լուսանկար)

Իշեմիկ հիվանդությունը ախտահարում է սիրտը սնող անոթները և նեղացնում այն, ինչի արդյունքում սրտամկանը չի ստանում բավարար քանակությամբ արյուն: Ժամանակին բժշկին չդիմելն ու համապատասխան բուժում չստանալը ի վերջո կարող են հանգեցնել սրտամկանի ինֆարկտի:

Իշեմիկ հիվանդության առաջացման պատճառների, դրանց բուժման եղանակների և այս հիվանդության վիրահատական պրակտիկայում իրենց գրանցած հաջողությունների մասին մենք զրուցել ենք Քանկոր մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավետիս Ահարոնյանի հետ: Կենտրոնի գործունեության 6 տարիների ընթաքում բաժանմունքում շուրջ 900 միջամտություն են իրականացրել՝ ապահովելով ապրելիության շատ բարձր ցուցանիշ:

-Բժիշկ Ահարոնյան, սիրտ-անոթային հիվանդությունների շարքում իշեմիկ հիվանդությունն առաջին տեղում է տարածվածության տեսանկյունից: Որո՞նք են դրա առաջացման պատճառները ու որն է առաջին նախանշանը:

-Ամենից հաճախ հանդիպող գանգատը ցավն է կրծքավանդակի շրջանում, իսկ զարգացման պատճառները շատ են: Պատճառներից մեկը երկարատև չբուժված կամ վատ վերահսկված զարկերակային բարձր ճնշումն է, որն աստիճանաբար ախտահարում է սիրտը սնուցող անոթները: Իշեմիկ հիվանդության զարգացման պատճառ են հանդիսանում նաև շաքարախտը, ծխելն ու բարձր խոլեստերինը: Հիվանդության պատճառներից մեկը կարող է լինել նաև ժառանգական նախատրամադրվածությունը: Բժշկից լուրջ պատրաստվածություն է պահանջում հիվանդության ստույգ պատճառը բացահայտելու համար: Հենց այդ պատճառով մենք շատ մանրամասն ենք հետազոտում պացիենտին, նրան շատ հանգամանալից ներկայացնում իր առողջական վիճակը:

-Հիվանդության զարգացման ո՞ր փուլում են Ձեզ դիմում:

-Կա որոշակի դրական դինամիկա: Աճել է մարդկանց քանակը, ովքեր սկսել են հետևել իրենց առողջությանը ու դիմել հիվանդության զարգացման ավելի վաղ փուլերում, բայց ցավոք հաճախ ենք գործ ունենում բարձիթողի դեպքերի հետ, երբ մարդիկ գալիս են նախաինֆարկտային փուլում կամ արդեն զարգացած ինֆարկտի փուլում:

-Ին՞չ վիրահատական միջամտություն է կատարվում Ձեր կողմից իշեմիկ հիվանդության դեպքում Ձեր բաժանմունքում:

-Իրականացնում ենք աորտո-կորնա շունտավորում, որի նպատակն է սրտամկանին անարգել արյուն հասցնել՝ շրջանցելով ախտահարված անոթները: Այլ կերպ ասած՝ վերականգնում ենք սրտամկանի սնուցումը կամ բարելավում այն:

Շունտավորման նպատակով օգտագործում ենք հիվանդի սեփական երակներն ու զարկերակները: Մեր թիմը նախընտրում է կիրառել զարկերակային շունտերը, քանի որ դրանք ավելի երկար են ծառայում: Զարկերակները իսկզբանե ստեղծված են բարձր ճնշման պայմաններում գործելու համար՝ ի տարբերություն երակների, որոնք ստեծված են ցածր ճնշման պայմաններում գործելու համար: Երակը կիրառելով դու փոխում ես երակի միջավայրը, դնում ես՝ աշխատելու բարձր ճնշման պայմաններում, հետևաբար այն շուտ է ախտահարվում, իսկ զարկերակը կիրառում ես իր բնական միջավայրում, դրա պատճառով էլ այն ավելի երկար է ծառայում, եթե վիրահատության մեջ այն ճիշտ ես կիրառում: Դա տեխնիկապես ավելի դժվար է, ավելի ժամանակատար է, մի քիչ ավելի մեծ փորձ է պահանջում՝ թե՛ վիրաբույժներից, թե՛ ամբողջ թիմից, բայց վերջնարդյունքի տեսանկյունից շատ ավելի արդյունավետ է: Որպես զարկերակ՝ կիրառում ենք ներքին կրծքային աջ ու ձախ զարկերակները, երկու ձեռքերի ճաճանչային զարկերակները և երբեմն նաև ստամոքս-ճարպոնային զարկերակը, որը վերցնում ենք որովայնի խոռոչից: Վիրահատությունը տևում է 4-6 ժամ, իսկ հետվիրահատական շրջանը 4-5 օր է:

-Վիրահատությունը իրականացնում եք արյան արհեստական շրջանառության՞, թե՞ կծկվող սրտի պայմաններում: Ո՞րն է առավել արդյունավետ:

-Մեթոդը ընտրում ենք ըստ ցուցումի: Օրինակ նախընտրում ենք վիրահատությունը իրականացնել կծկվող սրտի պայմաններում, այն հիվանդների մոտ, ովքեր նախկինում ունեցել են ուղեղի կաթված և կամ 60-ից բարձր տարիք ունեն, քանի որ այս մոտեցումը նվազեցնում է ուղեղային բարդությունների հավանականությունը (ուղեղի ինսուլտի հավանականությունը): Կծկվող սրտի պայմաններում աշխատելիս՝ կարողանում ես հեռու մնալ ուղեղը սնող անոթներից, ինչը ավելի բարդ է արյան արհեստական շրջանառության պարագայում:

-Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել բաժանմունքը Քանկոր ԲԿ գործունեության ընթացքում:

-Քանկոր ԲԿ գործունեության մի քանի տարիների ընթացքում մեր բաժանմունքում սրտի բաց վիրահատություն է տարել շուրջ 900 պացիենտ, ունենալով ապրելիության շատ բարձր ցուցանիշ, մահացության շատ ցածր տոկոս /0.5 %/: Մեզ մոտ շատ փոքր թիվ են կազմում նաև ինֆեկցիոն բարդությունները, 1%-ից ցածր, իսկ դա առանցքային ցուցանիշ է, քանի որ ինֆեկցիոն բարդությունները սրտի վիրահատության դեպքում ընդհուպ կարող են մահվան հասցնել. օրինակ՝ միջնորմի թարախային բորբոքումը: Այս ցածր ցուցանիշը կարողանում ենք ապահովել այն պարագայում, երբ «Քանկոր» ԲԿ-ում վիրահատված հիվանդների 30-40%-ը շաքարախտով հիվանդներ են, որոնց մոտ վերքերի ինֆեկցվելու հավանականությունը շատ բարձր է: Մեր թիմի պատրաստվածությունը ու ժամանակակից մոտեցումների կիրառումը թույլ է տալիս նաև վստահ աշխատել ծանր քաշ ունեցող մարդկանց հետ: Մենք երբեք բարդ դեպքերից չենք խուսափում, քանի որ աշխատում ենք հստակ սկզբունքով՝ պացիենտը պետք է մեր կենտրոնից հեռանա՝ վստահ լինելով, որ մեր կողմից արվել է առավելագույնը իր սրտի առողջությունը ապահովելու համար:

Աղբյուրը՝ Yerevaklur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan