Մենք երջանիկ ենք, որովհետև կանգնած ենք մեր հայրենի հողին. Հայկ Մարության. (լուսանկար)
Հանրապետության հրապարակում այժմ ընթանում է Երևանի օրվան նվիրված տոնական համերգը: Ներկաներին ելույթով ողջունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Երևանն այսօր դարձավ 2800 տարեկան: Մենք չենք գիտակցում, թե ինչքան բախտավոր և երջանիկ մարդիկ ենք, մենք այսօր կանգնած մեր հայրենի հողին, տոնում ենք մեր մայրաքաղաքի 2800 տարեկանը:
Մենք բախտավոր ենք, որովհետև մենք երևանցի ենք, մենք երջանիկ ենք, որովհետև երևանցի ենք, իսկ երևանցիները ոչ միայն Երևանի բնակիչներն են, այլև այն մարդիկ, ովքեր Երևանը սիրում են, համարում են իրենց հայրենիքը: Եվ ես հպարտ եմ, որ երևանցի եմ:
Ինձ համար քաղաքի լավագույն նվերը հենց երևանցիներն են, ազատ ու հպարտ բոլոր մարդիկ, ովքեր միասին ձեռք բերեցին ազատություն ու ժողովրդավարություն:
Դարեր անց հայությունը կհիշի այս տարին, թե ինչպես մենք ձեռք բերեցինք այս ազատությունը» ,- իր ելույթում ասել է Հայկ Մարությանը: