Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Եթե «Լիդիանը» շարունակի զրկված լինել աշխատանքներն իրականացնելու հնարավորությունից, դա կունենա լուրջ իրավական հետեւանքներ

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը չի նպաստում Հայաստանը որպես ներդրումների համար օրենքի գերակայության եւ կայուն երկիր ներկայացնելուն: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Ճի՞շտ է արդյոք, որ Լիդիան Արմենիա ընկերությունը նախատեսում է կրճատել 1500 աշխատակցի:

Ավելի վաղ Ընկերությունն արդեն հայտարարել էր, որ հունիսից չի կարող պահել իր աշխատակազմին, եթե հնարավոր չլինի մուտք գործել հանքի տարածք եւ շարունակել շինարարական աշխատանքները: Մեր բաժնետերերը ներդրումներ են կատարել՝ Հայաստանում ոլորտի լավագույն չափանիշներով ժամանակակից հանքի շինարարության եւ շահագործման ֆինանսավորման նպատակով: Բաժնետերերի ներդրումները հնարավորություն էին տալիս նաեւ ապահովել Լիդիանի եւ կապալառու ընկերությունների 1400-ից ավելի աշխատատեղեր: Դեպի հանք տանող ճանապարհների անօրինական փակումը խոչընդոտում է Ընկերության բնականոն աշխատանքները։ Ցավոք սա արդեն հանգեցրել է Լիդիանի մոտ 300 եւ կապալառու ընկերություների ավելի քան 1000 աշխատակիցների գործազրկությանը վերջին երեք ամսում: Այս շաբաթ Լիդիանի եւս 100 աշխատակիցներ ստացել են աշխատանքից ազատման երկամսյա ծանուցում: Իրավիճակը շտկելու ուղղությամբ անհապաղ գործողությունների բացակայության դեպքում այս մարդիկ նույնպես կազատվեն աշխատանքից: Ճանապարհների ապօրինի շրջափակումը հանգեցրել են սոցիալ-տնտեսական ծանր հետեւանքների տարածաշրջանում: Ամուլսարի ծրագրի շուրջ իրավիճակն արդեն իսկ բացասական ազդեցություն ունի ներդրումների վրա:

Համաձա՞յն եք արդյոք Ձեր դեմ առաջադրված մեղադրանքների հետ, ըստ որի Ընկերությունը 18 միլիոն դրամի վնաս է հասցրել: Ի՞նչ եք պատրաստվում անել այդ կապակցությամբ:

Ինչպես գիտեք, Բնապահպանության նախարարությունն արդեն հերքել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ներկայացրած նոր էկոլոգիական գործոնների վերաբերյալ հայտարարությունները, որոնց հիման վրա Տեսչական մարմինը հանձնարարել էր դադարեցնել մեր գործունեությունը: Ամուլսար իրենց երկրորդ այցից հետո, մասնագետները եկել են այն եզրակացության, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված թիթեռը չի բնադրվում եւ բազմանում Ամուլսարի տարածքում, իսկ իրենց հայտնաբերած բույսը Կարմիր գրքում գրանցված չէ: Եվ նախարարությունը հետեւաբար չի ընդունել այս հայտարարությունները որպես ՇՄԱԳ-ը վերանայելու հիմք: Մեր իրավաբաններն այժմ զբաղվում են ենթադրյալ այլ վնասների վերաբերյալ մեղադրանքների հարցով, որոնք, ի դեպ, հիմք չեն հանդիսանում լիցենզիան հարցականի տակ դնելու համար: Սակայն, կցանկանայի նշել, որ Տեսչական մարմինը բավականին ոչ պրոֆեսիոնալ եւ անպատասխանատու կերպով է վարվել հրապարակելով ենթադրություններ, որոնք կեղծ են:

Հուլիսի սկզբին Ջերմուկ կատարած իր այցի ժամանակ պարոն Փաշինյանն առաջարկել էր ստեղծել եռակողմ մեխանիզմ բնապահպան ակտիվիստների, կառավարության եւ ընկերության մասնակցությամբ՝ տվյալ իրավիճակին լուծում գտնելու նպատակով: Որեւէ առաջընթաց գրանցվե՞լ է այդ հարցում, թե վարչապետի առաջարկությունը գործնական ընթացք այդպես էլ չի ստացել:

Պետական աուդիտից բացի կազմվել է աշխատանքային խումբ, որ հիմնականում կազմված է ակտիվիստներից եւ շատ քիչ մասնագետներից: Ընկերությունը ներգրավված չի եղել այս գործընթացում, բացի մի քանի հանդիպումներից: Մենք ստացել են խմբի անդամների առանձին եզրակացությունները: Հաշվետվություններից մի քանիսը կազմվել են հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից եւ պարունակում են ողջամիտ մեկնաբանություններ, որոնց մենք անդրադարձել ենք: Մինչդեռ մյուս եզրակացությունները կազմվել են ակտիվիստների կողմից եւ դժբախտաբար չեն պարունակում ոչ փաստեր, ոչ գիտական հիմնավորումներ, ոչ էլ հիմքեր, ինչպես եւ նրանց հարցազրույցների եւ ելույթների մեծ մասը: Հասկանալի է, որ կան մարդիկ, որոնք արդյունաբերության այս ճյուղի հանդեպ ունեն ծայրահեղ բացասական մոտեցում: Սակայն, եթե մենք չսկսենք ոլորտի մասին խոսել գիտական փաստարկներով, հանքարդյունաբերության վերաբերյալ ընկալումները կմնան այս մարդկանց կողմից առաջ մղվող էմոցիոնալ հարության վրա եւ հանքարդյունաբերության ոլորտը ոչ մի խթան չի ունենա համապատասխանեցնելու աշխատանքի որակը միջազգային լավագույն չափանիշերին:

Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության դիրքորոշումը «Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ընկերությունը բազմիցս դիմել է վարչապետին հարցին լուծում տալու խնդրանքով:

Կարծում եմ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը չի նպաստում Հայաստանը որպես ներդրումների համար օրենքի գերակայության եւ կայուն երկիր ներկայացնելուն: Արդեն չորս ամիս է, ինչ դեպի երկրի խոշորագույն ներդրումային ծրագրի տարածք տանող ճանապարհներն անօրինական կերպով փակ են պահվում կասկածելի նպատակներով եւ անհայտ ֆինանսավորմամբ մի խումբ մարդկանց կողմից: Համայնքներում իրավիճակը շատ լարված է: Մինչդեռ, իրավապահ մարմինները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում օրինականությունը վերականգնելու եւ այս ամենի ետեւում կանգնած քրեածին տարրերի բացահայտման նպատակով: Սա ոչ մի դեպքում չի կարող գնահատվել որպես նորմալ եւ ընդունելի իրավիճակ, որը, կարծում եմ, ուղղակիորեն հարվածում է երկրին:

Օգոստոսի 13-ին, փոխվարչապետը Լիդիանի աշխատակիցներին խոստացել էր հարցի վերաբերյալ պատասխան հնչեցնել 15 օրվա ընթացքում: Դուք որեւէ պատասխան ստացել ե՞ք, ի՞նչ է ասվում դրանում:

Ճանապարհները դեռեւս փակ են պահվում 10-12 անձանց կողմից: Տեղյակ եմ, որ համայնքների բնակիչները նորից են հանդիպել փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Գիտեմ նաեւ, որ երեկ համայնքների 100-ից ավելի բնակիչներ գնացել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու մարզպետարանում: Բայց որեւէ հստակ պատասխան համայնքի բնակինչները դեռեւս չեն ստացել:

Պատրաստվու՞մ եք արդյոք բողոք ներկայացնել ցուցարարների դեմ եւ բախումների ժամանակ ոստիկանության անգործության վերաբերյալ: Օգոստասի 27-ի բախումների ժամանակ ոստիկանությունը ոչինչ չի՞ ձեռնարկել:

Այո, մեր իրավաբաններն արդեն բողոք են ներկայացրել: Հույս ունենք, որ կտեսնենք օրենքի գերակայությունը գործնականում:

Որքա՞ն եք գնահատում Ընկերությանը հասցված վնասը բնապահպանների բողոքների մեկնարկից ի վեր:

Ես չեմ կարող ձեզ կոնկրետ թվեր տրամադրել, քանի որ, իրավաբանները պետք է հաշվարկեն վնասը, սակայն պատկերացրեք, որ խոսքը ահռելի վնասների մասին է: Ընկերությունը մտադիր է այս վնասների պատասխանատվության հարցը բարձրացնել:
Լիդիան Արմենիան կարո՞ղ է լքել Հայաստանը՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը:

Լիդիանը օրինական իրավունք ունի աշխատելու: Մեր բոլոր թույլտվություններն օրինական են, իրավաչափ եւ համապատասխանում են ազգային եւ միջազգային օրենսդրությանը: Ես վստահ եմ, որ Լիդիանը բնապահպանական կառավարման լավագույն օրինակն է: Թե՛ իրավական, թե՛ բնապահպանական տեսանկյունից ընկերությունը եւ ծրագիրը համապատասխանում են հայաստանյան ու նաեւ միջազգային օրենսդրությանը: Ինչպես հասկանում եք, մենք պարտավորություններ ունենք մեր բաժնետերերի հանդեպ: Չգիտեմ ինչ նկատի ունեք ասելով «լքել Հայաստանը», բայց եթե Ընկերությունը շարունակի զրկված լինել աշխատանքներն իրականացնելու օրինական հնարավորությունից, դա, անշուշտ կունենա լուրջ իրավական հետեւանքներ: Մենք, որպես Լիդիանի աշխատակիցներ ու երկրին նվիրված քաղաքացիներ, չենք ցանկանա դրա ականատեսը լինել: Մենք ցանկանում ենք կառուցել ժամանակակից, պատասխանատու եւ լավ կառավարվող հանք: Բայց եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի բոլոր հնարավորությունները իր իրավունքները պաշտպանելու համար:

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan