«Հեղափոխությունը Հրազդան չի հասնի, քանի դեռ Սասուն Միքայելյանի որդին օրենք է խախտում ու մնում անպատիժ». Կարպիս Փաշոյան
Հեղափոխությունը Հրազդան չի հասել ու չի էլ հասնի, քանի դեռ «կալվածքի ժառանգորդի» աշխարհայացքով Սասուն Միքայելյանի որդին օրենք է խախտում ու մնում անպատիժ:
Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին՝ հավելելով, որ Միքայելյանի քարոզարշավն ընթացել է մի շարք խախտումներով։