Ադրբեջանի ԱԳՆ զարմացած է ՌԴ արտգործնախարարության արված մեկնաբանությամբ՝ Աննա Հակոբյանի Արցախ այցելության հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն զարմանք է հայտնել ՌԴ արտգործնախարարության՝ Հայաստանի վարչապետ Աննա Հակոբյանի և մի շարք ռուսաստանցի կանանց Արցախ այցի վերաբերյալ արված մեկնաբանությունից:
«ՌԴ արտգործնախարարության մեկնաբանությունը, կապված ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի Ադրբեջանի «գրավված տարածքներ» այցի հետ, որին մասնակցել են ՌԴ Պետդումայի անդամը և ՌԴ այլ քաղաքացիներ, «հակամարտության բոլոր կողմերը» արտահայտությունը զարմանք է առաջացնում», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հստակ տեղեկացված է, որ հակամարտության կողմերը երկուսն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր ՌԴ հայտնի կանանց այցը Արցախ և նշել, որ «այդ ակցիայի կազմակերպիչները ՌԴ ԱԳՆ չեն դիմել, այդ իսկ պատճառով դժվար է դատել դրա էությունը: Մենք ելնում ենք նրանից, որ նման միջոցառումների հաջողության համար կարևոր է ըմբռնումը և բոլոր կողմերի աջակցությունը»:
Zham.am