Ամուլսարի ժողովրդի խնդիրները հեչ, իսկ «բնապահպանների» գոռգոռոցները մեջ
Այսօր մի բան տեսա ուղղակի ապշել էի: Ուրեմն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին բնապահպանները շատ կոպիտ ձևով վիրավորում են, նշելով՝ թե բա, «տղա ջան, դու գնա թրաշվի» թեմաների շրջանակներում, որովհետև նա видите ли սխալ ձևակերպումներ է տվել ու հիմա մարդկանց «սապոն նվիրող ակտիվիստները» վիրավորում են պետական իշխանության ներկայացուցչին:
Իսկ իշխանության ներկայացուցիչը փոխանակ կարգի հրավիրի իրենց բնապահպան համարող զանգվածներին դեռ մի բան էլ ներողություն է խնդրում «սխալ ձևակերպման համար»:
Աստված իմ, սա ընդհանրապես ի՞նչ է: Փոխանակ պարոն Սիսեռյանը իշխանության մյուս ներկայացուցիչների հետ հարցին նախ և առաջ լուծում տաին օգոստոսին, իրենք համ ուշացնում են, համ էլ հանքի աշխատանքները սաբոտաժի ենթարկողներից ներողություն խնդրում: Հիմա ինչ, մեր կառավարությունը ամեն ղժղժացողի պատճառով որոշում է փոխելու: Է, հենա, եթե այդպես է թող ասեն ու Ամուլսարի հանքում աշխատող ժողովուրդը իրենց անելիքն իմանա ու իմանա ոնց արագացնի հարցի լուծումը: Թե չէ ստացվում է Ամուլսարի ժողովրդի խնդիրները հեչ, իսկ «բնապահպանների» գոռգոռոցը մեջ:
Ես չեմ չափազանցնում, որ ասում եմ թե հազարավոր մարդիկ մի խմբի պատճառով զրկվել են հացից ու մտածում են արտագաղթի մասին, բայց իշխանությունները փոխանակ իրենցից ներողություն խնդրեն ինչ-որ անիմաստ կոռեկտություն են դրսևորում «բնապահպանների» հանդեպ: Սա նոր Հայաստան չի արդեն, սա շատ լուրջ մտածելու տեղիք է տալիս:
Լիկա Սվազյանի ֆեյսբուքյան էջից