«Ինձ համար Դուք միշտ կմնաք հրաշալի». Սելին Դիոնը՝ Շառլ Ազնավուրի մասին. Տեսանյութ
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել կանադացի երգչուհի Սելին Դիոնը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հրաժեշտ ենք տալիս պարոն Ազնավուրին՝ Հայաստանի զավակին, ով դարձել է ֆրանսերենով սիրային երգերի հայտնի դեսպանը: Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժանելի մասն են դարձել, և այժմ սգում է ողջ աշխարհը: Պարոն Ազնավուր, ինձ համար Դուք միշտ կմնաք հրաշալի: Սեր և ցավակցություն նրա ընտանիքին»: