Չինարի գյուղի բնակչի տունը կրկին տուժել է ադրբեջանական կողմի գնդակոծությունից (տեսանյութ)
Դիտել նաև
Ինչո՞ւ է իրականում Նիկոլ Փաշինյանն ուզում հանձնել Տավուշի գյուղերը, և ի՞նչ անել՝ այս գործընթացը կանգնեցնելու համար
ՀՀ ղեկավարությունը ոչ թե գյուղ ու տարածք է ուզում տալ, այլ տալիս է հյուսիսարևելյան պաշտպանական գիծը
Դա կնշանակի Տավուշի պաշտպանական գծի փլուզում. Վիտալի Մանգասարյան (տեսանյութ)
Տավուշի գյուղերի հանձնումը՝ 2 փուլո՞վ. հայտնի է՝ որոնք են դրանք
Փաշինյանը կապում է սեփական ձեռքերն ու մորեմերկ կանգնում ցլերի առաջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Չինարի գյուղի բնակիչ Աղասի Աղասյանի տունը հերքում է այն ասացվածքը, որ արկը, իսկ այս պարագայում խոշոր տրամաչափի գնդացրի գնդակը, երկու անգամ մի տեղում չի հայտնվում։
«Ոնց կրակում են, տանն է կպնում»,–կատակում է գյուղացին, որ բախտը չի բերում։
Չինարի գյուղը փաստացի շրջապատված է երեք կողմից, եւ հակառակորդն իր գերիշխող դիրքերն օգտագործում է խաղաղ բնակիչներին գնդակոծելու համար։
Աղասին NEWS.am–ի թղթակցին ցույց է տվել վերջին գնդակոծության հետքերը՝ պատից պոկված քարի կտորը։ Հարեւանությամբ նախորդ գնդակոծության հետեւանքներն են։ Շենքի հակառակ կողմում եւս մեկ ձագարափոս. «Եթե այսպես շարունակվի, հաջորդ անգամ մեծ անցք կառաջանա պատին»,–նշում է Աղասին։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում