Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Ինչ նպատակ էր հետապնդում Փաշինյանն այս ընտրարշավում

Ավարտին է մոտենում Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավը: Արդեն պարզ է նաև, թե հիմնական որ ուժերն են անցնելու երևանյան պառլամենտ: Դրանք են՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և «Լույս» Դաշինքը: Ով կլինի 4-րդ տեղում, և կլինի արդյոք այդ 4-րդ ուժը երևանյան պառլամենտում, պարզ կդառնա մի քանի օրից:

Ընտրությունների ֆավորիտի հարցում էլ առանձնապետ մեծ տարաձայնություն չկա: Հաղթողն ամենայն հավանականությամբ լինելու է «Իմ քայլը» դաշինքը: Խնդիրը կայանում է նրանում, թե ինչպիսին է լինելու այդ հաղթանակը՝ հարաբերական, թե՝ բացարձակ, որից էլ կախված է լինելու Փաշինյանի հետագա քայլերը, քանզի վերջինիս համար այս ընտրությունները որոշիչ են լինելու՝ հետագա գործողություններ կատարելու մեջ: Իսկ որ նրա նպատակները բավական բարձրագոչ են, ակներև է, քանզի ողջ ընտրարշավը Փաշինյանը տարավ սև - սպիտակային գաղափարական տարանջատումով: Իր այդ որոշման գլխավոր նպատակը մաքսիմալ կոնսոլիդացումն էր այն ընտրազանգվածի, որը դեռ գտնվում է հեղափոխական էյֆորիայի մեջ և ունի մեծ սպասումներ՝ անձամբ Փաշինյանից: Ըստ էության այս ընտրությունը Փաշինյանը վերածեց իր հանդեպ վստահության հանրաքվեի: Իսկ դրա համար նա պետք է որ ընտրազանգվածին բաժաներ՝ հեղափոխականների և հակահեղափոխականների:

Միմիայն այդ ճանապարհով նա կարող էր հասնել  հաջողության, և պետք է խոստովանել, որ մեծ հաշվով զուտ ցուցանիշների առումով նա մոտ է իր նպատակին, քանզի մյուս քաղաքական ուժերը պատրաստ չէին Փաշինյանի նման սցենարով գործողություններին: Սակայն Փաշինյանը վրիպեց մեկ այլ հարցում: Հանրության այն հատվածը, որը ողջունել էր ապրիլյան հեղափոխությունը և ցանկանում էր տեսնել նոր Հայաստանի նոր մոտեցումներով և նոր արժեքներով ուղենիշ, այսօր գտնվում է խորապես հիասթափված վիճակում, քանզի այդ հատվածի մոտ պարզ երևում է, որ հեղափոխության այս ողջ արդյունքն ուզում է տնօրինել անձամբ Փաշինյանը:

Ըստ էության մարդիկ հասկանում են, որ այս տրամաբանությամբ Հայաստանում հաստատվելու է նոր քաղաքական մենաշնորհ, որը նախկինից տարբերվելու է բացառապես իր անվանմամբ: Սակայն դա չէր հեղափոխության գլխավոր նպատակը, քանզի մարդիկ հասկանում են, որ քաղաքական մենաշնորհի արդյունքում հնարավոր չէ ձևավորել մրցակցային տնտեսական դաշտ, իսկ առանց մրցակցային տնտեսական դաշտի հնարավոր չէ ապահովել երկրի զարգացում, իսկ առանց երկրի զարգացման հնարավոր չէ ապահովել մարդկանց կենսամակարդակի բարձրացում:

Իսկ հեղափոխության գլխավոր նպատակը հանրության մեծ մասի համար հենց այդ վերջինն է: Մարդը հեղափոխության է մասնակցել իր կենսամակարդակի բարձրացման, երկրում արդարության հաստատման և զարգացման համար, մինչդեռ այս վերջին երկու շաբաթվա ընթացքում ակներև դարձավ, որ հեղափոխության գլխավոր նպատակները կողքի են դրվել: Ավելին, այն կամաց – կամաց մոռացվելու է, և առաջին պլան է դուրս գալու անձիշխանության խնդիրը. մի խնդիր, որը որևէ դրական հաջողություն չի բերի երկրին, քանզի դա է ցույց տալիս այլ երկրների, և ընդհանրապես, համաշխարհային փորձը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan