Լևոն Տեր-Պետրոսյանը ևս չընդունեց Փաշինյանի հրավերը
Դիտել նաև
Ով ուզում է՝ ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով (տեսանյութ)
«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
Ամեն հերթական անհիմն որոշումից մենք ընկնում ենք ավելի շատ աբսուրդի մեջ. Լևոն Քոչարյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի պլանավորում մասնակցել ՀՀ անկախության տոնի միջոցառմանը: Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: Հարցին՝ ինչ պատճառով, Արման Մուսինյանը պատասխանեց. «Բավարարվեք այսքանով»:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը նույնպես չի մասնակցի տոնական միջոցառումներին։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը նշել էր․ «Այդ հրավերը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն»։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ նախկին նախագահները հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։