ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով՝ հետաձգվեց (տեսանյութ)
ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստում հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն առաջարկեց նիստը հետաձգել, որ մասնակիցները կարողանան առաջարկություններ ներկայացնել աշխատակարգի սխեմայի վերաբերյալ։
***
Ազգային ժողովում մեկնարկել է Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների գաղտնալսման հարցով Քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։
Հանձնաժողովը կքննի ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը։