«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Պատերազմ Արցախում
Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը

Ինչու՞ է քաղաքական կաթսան շարունակ եռ գալիս (ֆոտոշարք)

Քաղաքական կաթսան Հայաստանում ամեն օր է եռ գալիս: Կաթսայի կափարիչը ոչնչով և ոչ մի կերպ փակել չի լինում: Բաց թողնելու դեպքում էլ գոլորշիանալու, ասել է թե՝ ստահոդ լուրերով մարդկանց ուղեղները լվանալու վտանգ կա: Քննարկվող թեմաները շատ են, իսկ ժողովուրդը՝ հետաքրքրված: Արթնանում ես թե չէ՝ շերեփն առնում ես ձեռքդ ու հենց դու ես փորձում ի՞նչ եփել այսօր քաղաքական օրակարգ դարձած հարցին պատասխանել: Հմուտ խոհարարի և քաղաքական հռետորի կեցվածքով սոխը մանր-մանր կտրատում ես, վրան ավելացնում մի փուխր լոլիկ և կանչում հարևանին պարզելու համար՝ ԱԱԾ-ն այսօր ու՞մ բռնեց:
Թավշյա հեղափոխությունից հետո Նոր Հայաստանում քաղաքական կրքերը քաղաքական արենան թավիշով պատելու միտում դեռ չունեն: Կարծիքները տարբեր են, հակադիր բևեռներից և նույնիսկ խիստ հակասական:
Քաղաքական օրակարգը դարձել է հասարակության թիվ մեկ թեման՝ խոսելու, սեփական կարծիքը դիմացինի պարանոցին հնարավորինս ամուր փաթաթելու և վերջում խոհարարական գլուխգործոց՝ աջաբսանդալ սարքելու:
Դիպլոմավորված խոհարարները՝ քաղաքագետները, Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների մասին տասձվանի տորթ թխելու զգուշավորությամբ են մոտենում ու խոսում. տորթը կարող է բարձրանալ, կարող է այդպես էլ մնալ կաթսային կպած:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը թավշյա հեղափոխությունը դարակազմիկ երևույթ է համարում հայերիս համար: Հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են, ովքեր իրականացրին խաղաղ, անարյուն և նույնիսկ աշխարհի համար անսպասելի հեղափոխության նման օրինակ: Նավասարդյանը հեղափոխության հենց առաջին օրից ողջունել է այն՝ համարելով, որ ներքին հեղափոխությունը արտաքին քաղաքական դաշտում բոլորովին նոր էջ կարող է բացել մեզ համար: Դեսպանը միայն մի մտավախություն ունի. Ժողովրդի շարքերում էյֆորիան անասելի թափով է զարգանում: Նրա կարծիքով պատմության դասերը վերհիշելու կարիք կա, մի պարզ պատճառով՝ հեղափախությունը խաղաղ տարրից բացի ունի նաև հակահեղափոխական սեգմենտ:
Նոր Հայաստանի ներքին մարտահրավերներից նա պարզորոշ մատնանշեց 5-րդ շարասյուն կոչվածին լրջագույնս մոտենալու և նրանց դեմ համապատասխան պատժամիջոցներով հանդես գալու հարցը: Արտաքին քաղաքական տիրույթում, ըստ բանախոսի, մեզ համար թիվ մեկ մտահոգության հարցը պետք է լինի Նախիջևանը: Աչքներս բաց և արթուն մտքով պիտի հետևենք նաև Ադրբեջանի քայլերին:

Մեր դաշնակիցը՝ Ռուսաստանը, կարծում է, որ մենք գնում ենք Վրաստանի և Ուկրաինայի հետքերով. այնտեղ ինֆորմացիայի սխալ արտահոսք կա: Արման Նավասարդյանը թեմայի կարճառոտ բանաձևումը հետևյալ կերպ տվեց. թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով չեն անում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ձեռք բերված Նոր Հայաստանը մենք ամուր պիտի պահենք. մենք չենք կարող գնալ ո'չ Ուկրաինայի և ո'չ էլ Վրաստանի ուղիով: Այդ պետությունները որոշակի տարածքներ կորցրին, իսկ մենք կարող ենք ո'չ ավել, ո'չ պակաս մեր պետականությունը կորցնել: Քաղաքագետը չկիսեց Արման Նավասարդյանի այն կարծիքը, ըստ որի՝ մեր մասին Ռուսաստանում ինֆորմացիայի թյուրըմբռնում կա: Երվանդ Բոզոյանի կարծիքով այնտեղ անգամ վախի մթնոլորտ կա հեղափոխության շղթայական տարածման ասպեկտում: Хотим, как в Армении լոզունգը նրանց հանգիստ չի տալիս: Բանախոսը առանձնացրեց մեր տեղն ու դերը հասկանալու հարցը, այլապես 1915 թվականի հարվածից ոչ պակաս հարված կստանանք:

Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը արտաքին քաղաքականությունը համարեց ներքին քաղաքականության շարունակություն: Նրա կարծիքով ներքաղաքական լարվածության թոթափումը կօգնի նաև արտաքին քաղաքական դաշտում: Իսկ ահա երկիրը սևերի և սպիտակների բաժանելը մեզ լավ բանի չի բերի:

Վերջում բանախոսները նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները թեմայով ճաշատեսակի պատրաստման համառոտակի բանաձևումը տվեցին:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը առաջնային համարեց արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելու հարցը: Բերելով Ավստրալիայի օրինակ՝ նա մատնանշեց նաև, որ զարգացած երկրներում ժողովուրդն այսքան շատ քաղաքականությամբ չի զբաղվում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն առաջարկեց քաղաքականապես հասունանալ՝ գիրք կարդալ՝ <Դեմոկրատիան Ամերիկայում>:
Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանն էլ բաղադրատոմսի վերնագրում նշեց՝ նոր Հայաստանում անհարկի շտապողականություն է ցուցաբերվում:
Կարծիքները մեկտեղելուց և Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների բաղրադրատոմսը գրելուց հետո շերեփս դնում եմ ցած ու գազօջախն անջատում:

Yerevaklur.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan