Հանքավայրերը ամբողջ աշխարհում գտնվում են բնակավայրերի և անգամ հանգստյան գոտիների կողքին (լուսանկարներ)
Վերջին օրերին մի քանի օգտատերերի էջերում և որոշ լայք-էջերում տեսնում եմ գրառումներ այն բանի մասին, որ աշխարհի այս կամ այն ծայրում բնակավայրը և անգամ հանգստյան գոտին գտնվում է հանքավայրի մոտ, և մարդիկ այնտեղ հանգիստ ապրում, աշխատում են: Ու մոտս հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ աշխարհում բոլորը կարող են դա անել, իսկ մենք՝ ոչ այն էլ այն դեպքում, որ մեզ մոտ հանքավայրը համապատասխանում է անվտանգության բոլոր վերջին չափանիշներին, իսկ հանքարդյունաբերությունը կատարվում է փակ ցիկլով: Խոսքը #Ամուլսարի մասին է:
Իսկ ինչ ես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ սաղ աշխարհում սա ընդունված պրակտիկա է: Օրինակ, Ռուսաստանում՝ Պրիմորյե շրջանի Սվետլոգորյե քաղաքը գտնվում է հանքի մոտակայքում, հանքը՝ որտեղ արդյունահանում են վոլֆրամի հանքանյութ:
Հետաքրքիրն այն է, որ նշված քաղաքը ոչ միայն հանքի մոտակայքում է գտնվում, այլև ընդհանրապես ապրում է շնորհիվ այդտեղ գործող հանքի, և վերջին շրջանի ճգնաժամն իրենց վրա շատ չի ազդել, չնայած ապրել են Սվետլոգորսկ քաղաքում: Եւ ոչ մեկ չի «նվնվացել» գոյություն չունեցող բնապահպանական խնդիրների վերաբերյալ:
Կրկնեմ, մեր պարագայում Ամուլսարի պարագայում մենք գործ ունենք ոչ միայն անվտանգ հանքի հետ, որի միֆային վնասը չեն կարողանում անգամ բնապահպաններըհստակ ձևակեպել, այլ նաև գործ ունենք միջազգային ստանդարտներին համապատասխան գործող կազմակերպության հետ, որը մնացած 7-8 հանքարդյունաբերող կազմակերպություններ չեն անում մեր երկրում:
Մտածեք սրա մասին և ավելի քան 1500 աշխատակցի մի զրկեք եկամտի ահռելի ու անվտանգ աղբյուրից: Այդ եկամուտները կարող են գնալ մեր սահմաններն ամրացնելուն:
Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից