Կինոդերասան Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան (տեսանյութ)
Այսօր դերասան Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց օդանավակայանի VIP սրահ ու անմիջապես ուղիղ եթերով միացավ Ֆեյսբուքի իր հետևորդներին։ Հաղորդում է Tert.am Life–ը:
«Ուրախ եմ տեսնել Ձեզ»,– ասաց Վան Դամն իրեն դիմավորողներին։ Դերասանը նշեց, որ թռիչքը հրաշալի է անցել, ինքն առաջին անգամ է Հայաստանում և շատ ուրախ է այստեղ գտնվելու առիթով։
Լուսադեմին Հայաստան ժամանած Վան Դամն աչքի ընկավ իր անմիջականությամբ։ Ի տարբերություն շատ հայտնիների` նա չխուսափեց շփվել ներկաների հետ։ Չնայած երկարատև թռիչքին` պատրաստակամ էր լուսանկարվել ցանկացողների հետ, ավելին, շնորհակալություն էր հայտնում բոլոր նրանց, ովքեր լուսանկարվելու ցանկություն էին հայտնում։
«Շառլ Ազնավուրն իմ լավ ընկերն է։ Ինչպես գիտեք, որ մոտ 8 մլն հայ կա, որն ապրում է Հայաստանից դուրս։ Ընկերներիս մեջ շատ հայ մարդիկ կան»,– ասաց նա։
Մանրամասները՝ Tert.am Life-ում: