Քաղաքական հետապնդումների հաջորդ թիրախը՝ Գագիկ Ծառուկյանն է
Գագիկ Ծառուկյանը կդառնա Հայաստանում քաղաքական հետանդումների հաջորդ թիրախը: Այս մասին հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
- Կոչ եմ անում դադարեցնել քաղաքական հետապնդումները Հայաստանում: Կարող եմ նաև հայտարարել, որ հաջորդ թիրախն արդեն ընտրված է՝ դա Գագիկ Ծառուկյանն է: Հիմա նրանք խաղեր են տալիս, սակայն սցենարն արդեն կա, ամեն ինչ վաղուց գրվել է, - հայտարարեց Իսագուլյանը:
Միևնույն ժամանակ Գառնիկ Իսագուլյանը կոչ արեց խորհրդարանի պատգամավորներին չվախենալ, կոչ արեց մտափոխվել և հասկանալ թե ինչ է կատարվում երկրում:
- Կոչ եմ անում ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և անգամ Ելք դաշինքի պատգամավորներին սթափվել, հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում և ուր է այս ամենը տանում, - հայտարարեց Իսագուլյանը, ինչպես նաև կոչ արեց իշխանություններին վերջ դնել ժողովրդին թմրեցնելուն:
Zham.am