ՀՀ ԱԳ նախարարը բացման խոսք կասի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին
ՀՀ ԱԳ նախարարը բացման խոսք կասի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով գտնվում է Ժնևում՝ մասնակցելու մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին: Վաղը կայանալիք «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի թեմատիկ քննարկմանը նախարարը հանդես կգա բացման խոսքով»,- ասաց Բալայանը: