Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ հրապարակված ձայնագրությանը, որը վերագրվում է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ողջ պատմության մանրամասներին տիրապետում է, գիտի, թե հեղափոխության օրերին ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչ է տեղի ունեցել դրանից առաջ, և ինչ է տեղի ունեցել դրանից հետո, թե ինչ է տեղի ունենում հիմա:
«Ես այդ կոնտեքստին տեղյակ եմ, բայց այսօր ձեր թույլտվությամբ դեռևս մանրամասներին չեմ անդրադառնա: Քիչ առաջ Արթուր Վանեցյանին հրավիրել եմ ինձ մոտ և հանձնարարել հանդես գալ մամուլի ասուլիսով և տալ պարզաբանումներ: Բայց այդ պարզաբանումներին մենք կանդրադառնանք, թե ինչ ասացին ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, ինչը ինչո՞ւ է հնչում, և ոնց եղավ, որ այդպես է հնչում և այլն: