Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
26
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Собаке- собачья смерть, կամ՝ ինչու է 1in.am –ը վախեցած Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունից

Ինչպես և սպասվում էր, Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի առաջին օրը «Իմ քայլը» հանրահավաքին կարևոր ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այս ընտրությունները չափազանց կարևոր են իր համար, քանի որ այս ընտրության արդյունքով է նաև որոշվելու հեղափոխության հետագա ճակատագիրը, և եթե ժողովուրդը ուզում է, որ հեղափոխությունը շարունակվի, ապա «Իմ քայլը» պետք է ստանա ձայների 80 – 90 տոկոսը:

Հասկանալի է, որ դերասան Հայկ Մարությանի միջոցով նման ցուցանիշ դժվար է  արձանագրել: Այդ իսկ պատճառով Փաշինյանը օգտագործեց հեղափոխական ավանդական սև - սպիտակային տեխնոլոգիան: Բայց քանի որ ընտրարշավում իր նախկին դաշնակիցներն առանձին են գործում, ընդ որում, գործում են՝ օգտագործելով հեղափոխական հռետորաբանությունը, Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլյան թավշյա հեղափոխությունից շաբաթներ առաջ իր այն ժամանակվա գործընկերները հետևողականորեն դեմ էին այդ հեղափոխությանը, չէին հավատում նրա հաղթանակին: Պարզ է, որ խոքը գնում է Էդմոն Մարուքյանի և Արամ Զավենի Սարգսյանի մասին: Եվ միայն հեղափոխության հաղթանակից հետո նրանք կանգնեցին Փաշինյանի կողքին: Իսկ այսօր էլ նրանք հայտ են ներկայացնում, որպես իբր երկրորդ հեղափոխական ուժ լինելու վերաբերյալ:

Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ իր նախկին գործընկերները, հավաքվելով «Լույս» դաշինքում, փաստորեն տրոհում են իր ընտրազանգվածը՝ դրանով իսկ մեծ հարված հասցնելով հենց անձամբ Փաշինյանին: Բացի այդ, նախկին հանրապետական մեքենան այսօր մեծամասամբ աջակցում է հենց այս նույն «Լույս» դաշինքին: Փաստորեն, առաջանում է շատ ծիծաղելի իրավիճակ: Հրապարակներում, դահլիճներում այս դաշինքը հանդես է գալիս հեղափոխական հռետորաբանությամբ, իսկ կուլիսներում՝ գաղտնի պայմանավորվում նախկին հակահեղափոխական ուժերի հետ: Հենց այս հանգամանքն էլ ստիպեց Փաշինյանին բաց ճակատով քննադատել իր նախկին գործընկերներին: Հենց այս հանգամանքն էլ դուր չելավ 1in.am կայքին, որն էլ իր խմբագրականում նշեց, որ Փաշինյանի այս հեղափոխական հռետորաբանությունը տանելու է ոչ թե հանդուրժողական մթնոլորտի հաստատման, այլ՝ հեղափոխական դիկտատուրայի:
Փաստորեն, երկար տարիներ Սերժ Սարգսյանի համար աշխատող 1in.am կայքը, որը թավշյա հեղափոխությունից հետո դարձավ Նիկոլ Փաշինյանից ավելի հեղափոխական /Հռոմի պապից ավելի կաթոլիկ/, որը պահանջում էր նախկին իշխանությունների հանդեպ յակուբինյան տեռոր իրականացնել, այսօր շոկի մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի խոսքերից, որովհետև այդ խոսքերում հակահեղափոխական են դարձել ոչ միայն նախկին ուժերը, այլև՝ 1in.am կայքի ընկերները՝ «Լույս» դաշինքից:

Իսկ հիմա, որպեսզի բացատրենք այս շրջանակներին, թե ինչպես այդպես ստացվեց, ուզում ենք նրանց հիշեցնել հեղափոխության գլխավոր օրենքը՝ հեղափոխությունը ժամանակի ընթացքում սկսում է խժռել իր զավակներին:

Ռուսական հեղափոխության դասերը՝ Собаке- собачья смерть

Երբ 1917 թվականին Ռուսաստանում իրականացավ բոլշևիկյան հեղափոխություն, հանրությունը  բաժանեցին    ՞կարմիրների և սպիտակների՞: Սպիտակների դեմ արշավի և կարմիր տեռորի առավել հետևողական կողմնակիցներն էին բոլշևիկներ Կամենևը, Զինովևը, Տրոցկին և մյուսները: Երբ «սպիտակները» ֆիզիկապես վերացան, հեղափոխությունը չէր կարող կանգ առնել, այն պահանջում էր նոր հակահեղափոխական զոհեր, և  թիրախի  դերում   հայտնվեցին Կամենևը, Զինովևը, Բուխարինը:

Երբ «անցումային արդարադատության մարմինները» վճռում էին նրանց մահվան դատապարտելու որոշումները, հանրության մեծ մասը նրանց հետևից ասում էին՝ собаке- собачья смерть. Երբ Մեքսիկայում Տրոցկուն սպանեցին, նույն կարգախոսն էին գոչում, և ամենազավեշտալին այն էր, որ ստալինյան ռեպրեսիաների գլխավոր դատախազը Անդրեյ Վիշինսկին էր, այն նույն Վիշինսկին, ով 1917 թվականի ամռանը Լենինին ձերբակալելու արձանագրություն էր ստորագրել:

Ինչպիսի փիլիսոփայական և  պատմական  զուգադիպություն, երբ ներկայիս ՀՀ գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը, ով ապրիլին միջնորդություն էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, վաղը կարող է հայկական Վիշինսկու դերակատարությունն ունենալ: Երբ հերթը հասնի 1in.am կայքի տերերին և նրանց ընկերներին, համոզված կարող ենք ասել, որ հանրության ճնշող մեծամասնությունը նրանց կարող է ցավոք սրտի ասել նույն բանը՝ собаке- собачья смерть, քանզի դա է բխում հեղախափոխական տրամաբանության ոսկե օրենքը:  Այնուամենայնիվ մեր կողմից ուզում ենք ընդգծել, որ մենք կտրականապես դեմ ենք նման հնարավոր զարգացումներին, քանզի Հայաստանն այդպիսի ռեսուրսներ չունի, և եթե իսկապես հայտնվի սև - սպիտակային հորձանուտի մեջ, ապա արդյունքում կկորցնի ոչ միայն Ղարաբաղը, այլև՝ սեփական պետականությունը: Եվ այդ իմաստով իսկապես պետք է վերհիշենք ապրիլյան թավշյա հեղափոխության գլխավոր կարգախոսը՝ սիրո և հանդուրժողականության մթնոլորտը:

Միգուցե այդ հանդուրժողականությունից մի քանի «շներ» ազատվեն պատասխանատվությունից, սակայն դա կլինի չարյաց փոքրագույնը, քանզի եթե մենք այդ «շների» պատճառով հեղափոխական՝ «ով մեր հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը կիրառենք առավել հետևողականությամբ, ապա երկիրն ակամայից կբերենք ցնցումների, որից կտուժեն բոլորը, քանզի իրական արևմտյան արժեհամակարգի համաձայն, /այդ արժեքների հետ որևէ կապ չունեն 1 in.am –ը և նրանց տերերը/, եթե 10 հոգուց հանցագործներ փնտրելուց կարող է պատժվել թեկուզև մեկ ազնիվ  անհատ, ապա ավելի լավ է ազատության մեջ մնան 9 հանցագործները, միայն թե  այդ մեկ ազնիվ անհատն անմեղ չպատժվի:

Այդ սկզբունքը միգուցե չի ընդունվի Հայաստանի հանրության մեծամասնության կողմից, բայց հենց այդ սկզբունքի հիման վրա են կայացել Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան և մնացած դեմոկրատական երկրները: Եվ չափազանց կարևոր է, որ Հայաստանում իսկապես ձևավորվեն իրական արևմտյան արժեքներ կրող շրջանակներ, որի հիման վրա հնարավոր կլինի կայացնել Հայաստանի ապագան՝ կյանքից դուրս շպրտելով գավառական ու գեղցի գրանտակերների, որոնք, սեփականաշնորհելով արևմտյան արժեքներն արտաքնապես, հետևողականորեն այն վարկաբեկում են մեր ժողովրդի աչքերում:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan