«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Պատերազմ Արցախում
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան

Խառնաշփոթ կառավարությունում

Բազմակարծությունը լավ բան է, բայց երբ բազմակարծություն է լինում մեկ գլխում, ապա դա արդեն շիզոֆրենիա է:

Ցավով և մտահոգությամբ պետք է արձանագրել, որ գործադիր մարմնում շիզոֆենիայի դրսևորումներ կան, քանզի բազմակարծությունն այստեղ շեղված է նորմայից: կարծիքների բախում կարող է լինել օրենսդիրի ու գործադիրի միջև, բայց երբ կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը, կամ որ ավելի վատ է՝ աջ ձեռքը կռիվ է տալիս ձախ ձեռքի դեմ, ապա այստեղից ոչ մի լավ բանի հոտ չի գալիս:

Դատե՛ք ինքներդ. Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակին, հանրահայտ դարձած թիթեռին, սրտաճմլիկ անունով բուսատեսակին ու հարակից խնդիրներին, նշել է, որ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ ներգարվվել են գիտնականներ, Վայրի բնության հիմնադրամի և Տեսչական մարմնի ներկայացուցիչներ, Հայաստանի բույսերի Կարմիր գրքի թիթեռների բաժնի ղեկավարը, ինչպես նաև այն անձինք, ովքեր հայտարարել էին, որ գտել են այդ բուսատեսակն ու կենդանին։

Սեպտեմբերի 4-ին տեղում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում աշխատանքային խումբը ներկայացրել է արձանագրություններ՝ համաձայն որոնց հաստատվել է, որ Ամուլսարի տարածքում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է «Ապոլո» տեսակի թիթեռը և չի կարող տվյալ վայրը հանդիսանալ այդ թիթեռի բնադրավայր։ Բացի այդ, տրվել են այլ եզրակացություններ, որ խոնավությունը նույնպես բավարար չէ թիթեռի ապրելու համար։

Նախարարությունը լրացուցիչ քայլ էլ է իրականացրել․ ԱԻՆ-ից վերցրել է Ամուլսարի գագաթում հաշվառված վերջին 5 տարիների ջերմային ֆոնի տվյալները և նաև այլ մեթոդաբանությամբ ուսումնասիրել՝ արդյոք այդ պայմաններում թիթեռի ձվադրման համար բավարար կումուլյատիվ ջերմաստիճան կա՞, և նույնպես բացասական եզրակացություն է ստացվել։

Մեխակի մասով նույնպես արձանագրվել է, որ բույսը «Ոզնաթուփ մեխակ» չէ, սակայն այնտեղ այդ ընտանիքի պատկանող լայն տարածված այլ բույսեր կան և հենց դրանցից մեկն է այնտեղ արձանագրվել, որը Կարմիր գրքի բույս չէ։

Ի պատասխան նախարարի հայտարարության Բնապահպանական տեսչության պետ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել:

«Այսօր տեղեկատվություն է տարածվել, որ Ամուլսարում Ապոլլոն թիթեռի բնակատեղի հայտնաբերելու նպատակով ստեղծված «... խումբը՝ ներառյալ... տեսչությունը...ամսի 4-ին, ուսումնասիրությունները կատարել են, ուսումնասիրության արդյունքում բերել են արձանագրություններ, որ այս հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը և չի կարող հանդիսանալ տվյալ վայրը թիթեռի բնադրավայր...»:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը չի իրականացրել որևէ «ուսումնասիրություն» և չէր կարող դա անել, քանի որ չի հանդիսանում այդ ոլորտի մասնագետ: ՀՀ բնապահպանության նախարարի առաջարկով տեսչության ներկայացուցիչն ընդամենը մասնակցել է հանքավայր կատարված այցելությանը և ստորագրել այցելության փաստն արձանագրող հաշվետվությունը:

Տեսչությունը շարունակում է մնալ այն տեսակետին, որ Ամուլսարի Արտավազդես և Տիգրանես գագաթները, որտեղ տեսչական ստուգման արդյունքում անհերքելիորեն ապացուցվել է նշված կարմիրգրքային կենդանատեսակի հայտնաբերման փաստը, հանդիսանում է այդ կենդանատեսակի բնակատեղի, քանի դեռ հիմնավոր և իրական ուսումնասիրության հիման վրա հակառակը չի ապացուցվել»,- նշված է տեսչության պետի էջում:

Դեռ մի կողմ թողնենք այն, որ սոցիալական ցանցի միջոցով նախարարին արձագանքելը տարրական էթիկայի խախտում է, բայց դե հիմա երևի մոդա է դա:

Ինչ վերաբերում է բուն խնդրին, ապա ակնհայտ է, որ նախկինում «բնապահպան-ակտիվիստ» աշխատած Գրիգորյանը պետական պաշտոնը շփոթում է փողոցային պայքարիզմի հետ, բայց դե դա էլ է երևի մոդա:

Շահերի ակնհայտ բախման պարագայում Արթուր Գրիգորյանին «բնապահպան-ակտիվիստից» տեսչության ղեկավար նշանակելը կոպիտ սխալ էր: Այդ սխալն էլ խառնաշփոթ է առաջացրել կառավարությունում: Արդյունքում՝ տուժում է հայաստանյան բիզնես դաշտն ու ներդրումային միջավայրը:

Երբ Փաշինյանը հանդիպում է գործարարներին ու առաջարկում ներդրումներ անել, նրանք, ամենայն հավանականությամբ նայում են, թե ինչպես է կառավարությունը վարվում միջազգային խոշոր ներդրող «Լիդիան Արմենիայի» հետ: Նայում են ու համապատասխան եզրակացություններ անում:

Եթե կառավարությունն ուզում է ներդրումներ ներգրավել, ապա առաջին հերթին պետք է մտածի եղածը պահելու մասին, որպեսզի մյուսները դրական օրինակ ունենան: Մի քանի հոգու գոռգոռոցներից ու ծղրտոցներից վախեցող և կոմպլեքսավորվող կառավարությունը ոչ մի հաջողության չի կարող հասնել: Այդքան թմբկահարվող հակահեղափոխությունը և հակահեղափոխականներին պետք է գործադիր մարմնի ներսում փնտրել: Մասնավորապես՝ բնապահպանական տեսչությունում:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan