Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ինչ ուղերձներով հանդես եկան «Լիդիան Արմենիա»-ի հակառակորդ բնապահպանները Նիկոլ Փաշինյանի կառավարության առջև. Տեսանյութ

Ինչպես հայտնի է, երեկ կառավարության շենքի առջև տարբեր բողոքողների շարքում հանդես եկան նաև բնապահպանները, որոնք դեմ են «Ամուլսարի» նախագծին և  հիմնավորեցին իրենց ուղերձները փուչիկներ պայթեցնելով: Սակայն այդ թատերականացված միջոցառումը բացահայտեց ավելի վտանգավոր բան: Փուչիկները պայթեցնելով նրանք ակամայից պայթեցրեցին իրենց բոլոր թեզերը՝ թե «Ամուլսարի» խնդրի, և թե ընդհանրապես երկրի զարգացման և արդարության հաստատման վերաբերյալ:

Դատեք ինքներդ, հերթով անդրադառնանք նրանց ուղերձներին:

Ուղերձ առաջին

Երկրին անհրաժեշտ չեն միջազգային ընկերությունների կողմից ներդրումներ՝ հանքարդյունաբերության ոլորտում:

Այս թեզը ծիծաղելի է, քանզի երկիրը դեռ չի ապահովել իր համար կենսական անհրաժեշտ արտաքին ներդրումների ծավալը, առանց որի երկիրը չի ունենա բավարար միջոցներ՝ անվտանգության և սոցիալական խնդիրների ապահովման համար: Դա է ցույց տալիս նաև այլ երկրների փորձը: Սա նշանակում է երկրին զրկել կենսական միջոցներից, որպեսզի կանխվի արտագաղթը, Հայաստանում սոցիալապես խրախուսվի ծնելիությունը  և այլն: Եթե դրա համար կարող է տուժվել «ապոլլո» տեսակի թիթեռը, ապա դա կլինի մեր մինիմալ կորուստը: Նժարի վրա դրված է հարցադրում՝ երկրում դեմոգրաֆիկ վիճակի լուծում, արտագաղթի կանխում, փոքր բիզնեսին գործով աջակցում, թե՝ «ապոլլո» տեսակի թիթեռի փրկում: 

Ուղերձ երկրորդ

Երկրորդ ուղերձը բացարձակ բոլշևիկյան բնույթ ուներ: Պահանջվում է էապես մեծացնել պետական վերահսկողությունը բիզնեսի նկատմամբ: Այս թեզը առաջին հայացքից շատ հրապուրիչ է թվում, սակայն գործնականում, հատկապես անցումային վիճակում գտնվող Հայաստանում, դա կբերի բիզնես միջավայրի էլ ավելի վատթարացմանը: Երկրից բիզնեսը կփախչի, բյուջեն կմնա դատարկ: Արդյունքում երկիրը էլ ավելի կաղքատանա՝ վերջնարդյունքում չլուծելով ոչ մի խնդիր: ԽՍՀՄ-ի օրինակը դրա վառ ապացույցն է: Մեր պարագայում դա կնաշանակի նաև անվտանգոււթյան լրջագույն սպառնալիք: Ինչ իրական նպատակ են հետապնդում այս ցուցարարները, դժվար է օբյեկտիվ գնահատել, սա շարքային տգիտության արդյունք է, թե այլ բան:

Ուղերձ երրորդ

Բնապահպաները մերժում են «միջազգային արբիտրաժի» ինստիտուտը և նույնը պահանջում են Փաշինյանի կառավարությունից:

Ցանկացած բարձրագույն կրթություն ստացած քաղաքացի հասկանում է, որ սա տարրական ցնդաբանություն է: Առանց այդ ինստիտուտի երկրում ոչ մի ներդրող չի լինի: Փաստորեն ցուցարարները պահանջում են կառավարությունից վարել ոչ թե «բաց», այլ՝ «փակ դռների քաղաքականություն»: Հասկանալի է, որ այս մարդիկ փաստացի պահանջում են երկրից՝ ինքնասպանություն գործել: Համաձայն են արդյոք մեր քաղաքացիները: Կարծում ենք, որ հարցադրումը հռետորական բնույթ ունի:

Ուղերձ չորրորդ

Տնտեսական աճը երկրորդական բնույթ ունի: Կարևորը «ապոլլո» տեսակի թիթեռն է և «ոզնաթուփ մեխակ» բույսը:

Այստեղ է, որ հռետորական հարցադրում պետք է անել: Իսկ կարո՞ղ է նրանք մեր ժողովրդին «ոզնաթուփ մեխակի» տեղ են դրել: Ուշադրություն դարձրեք, թե այս աչոնիկը ինչ դժվարությամբ է կարողանում արտասանել այդ «պահանջը»՝ թղթից կարդալով: Նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակ այսպիսի անորակ և անպատրաստ միջոցառումներ չէին անցկացնում: Գոնե պիոներներն ու կոմսոմոլի աշխատակիցները իրենց տնային աշխատանքը լավ եին սովորում:

Ուղերձ հինգերորդ

Ցուցարարները կոչ են անում կառավարությանը բնապահպանության ոլորտում մերժել «միջազգային ստանդարտները»:

Այս թեզը հատուկ այն գաղափարի դեմ է, որ կառավարությունը ուզում է այս հարցում հիմնվել միջազգային հանձնաժողովի եզրակացության վրա: Փաստորեն բնապահպանները պատրաստվում են լուրջ պայքարի: 

Բայց եթե ուզում էք մերժենք, ապա մերժենք բոլոր ոլորտներում և հիշենք «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը: Հիմա ավելի հասկանալի է դառնում, թե ինչու են հայերը այդքան մեկուսացված կյանք սիրում: Սակայն դա հպարտության առարկա չէ, դրանից ավելի շատ ամաչել է պետք, որպեսզի չզարմանաք, թե ինչո՞ւ մեր հարևանները կարողանում են զարգանալ, իսկ մենք՝ ոչ:

Ուղերձ վեցերորդ

Ցուցարարները չմոռացան քննադատել զլմ - ներին, որոնք իրենց տեսակետները չեն կիսում: Վերը նշված թեզերից հետո այս թեզը չէր կարող չհնչել, քանզի բոլշևիկյան տրամաբանությունը պահանջում է շարժվել հետևյալ սկզբունքով՝ «ով մեր հետ չէ, մեր դեմ է»:

Այս ամենի մասին հարուստ գրականություն կա: Թե ինչ էր կատարվում Ռուսաստանում 1917-ից հետո, կարդացեք Բերդյաևին, Իլյինին, Պլատոնովին, Ստրուվեին և այլ փիլիսոփաներին ու գրողներին, և ամեն ինչ պարզ կլինի: Այն, ինչ որ կատարվում է այսօրվա Հայաստանում, այն ժամանակվա ռուսական հետհեղափոխական երևույթների տնազ է հիշեցնում: Պարզապես այն ժամանակվա «մոտրոս - ժելեզնյակների» մաուզերներին փոխարինել են սմարթֆոններն ու ֆեյսբուքը: Իսկ «Անկա-պուլեմյոտչիցայի» դերոմ են թիթեռնիկների շորեր հաքած աչոնիկները: Այդպիսին է ներկայիս ժամանակակից տրենդը:

Իսկ թե այս ուղերձները ինչքանով լուրջ կընդհունվեն կառավարության կողմից, ցույց կտա ժամանակը: Բայց որ այդ թեզերը առկա են մարդկանց թեկուզև փոքրաթիվ զանգվածի մոտ, նույնպես մտահոգիչ է, որովհետև այսպիսի պարզունակության աստիճան վաղուց արդեն չկա Աշխարհում:

Հասմիկ Գրիգորյան


Լուսանկարը՝ Hetq.am-ի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan