Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին

Հնարավորություն ենք տալիս ներկայանալ միջազգային մրցույթ - փառատոներին

Արվեստը լեզու է, որով կարելի է խոսել աշխարհի ցանկացած երկրում. այս նշանաբանով չորս տարի առաջ հիմնադրված Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան արդեն իսկ կազմակերպել է հարյուրավոր փառատոններ ու մրցույթներ Հայաստանում և արտերկրում: Այն հայտնի բրենդ է աշխարհի տարբեր երկրներում: Ասոցիացիայի կողմից կազմակերպվող մրցույթ - փառատոները բազմաթիվ են եւ բազմապիսի: Մրցույթ-փառատոններին մասնակցում են տաղանդաշատ երգիչներ, պարողներ, երաժիշտներ ու արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ժանրի արվեստագետ կարող է ինքնաարտահայտվելու հնարավորություն եւ հարթակ ստանալ: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի անդամներ են դառնում մրցույթ- փառատոների մասնակիցները, որոնք էլ հնարավորություն են ստանում ամիսը մի քանի անգամ ներկայանալ արտերկրի հանդիսատեսին: Օրերս տեղի ունեցավ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի հերթական` 5-րդ համագումարը, որի ընթացքում ամփոփվեցին տարվա ընթացքում իրականացված մրցույթների ու փառատոնների արդյունքները: Մասնավորապես շեշտադրվեց, որ ասոցիացիային արդեն իսկ անդամագրված է ավելի քան 40 հազար արվեստագետ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի շուրջ հարյուր երկրներում:
Համագումարին իր ելույթով հանդես եկավ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Հովհաննես Թադևոսյանը: Վերջինս առաջարկեց ստեղծել հիմնադրամ և պարբերաբար մրցույթ-փառատոններից ստացված հասույթի որոշակի մասը փոխանցել հիմնադրամին:
«Գումարը կհավաքագրվի և կօգտագործվի երեխաների հագուստի և արտերկիր մեկնելու ծախսերը հոգալու համար: Ես վստահ եմ, որ բոլորը ցանկություն կհայտնեն օգնել մեր հիմնադրամին: Առաջին մեծ ներդրումը կանեմ ես»,- խոստացավ Հովհաննես Թադևոսյանը: Ապա քննարկվեց Էրեբունի-Երևանի մշակութային փառատոններին մասնակցության ձևաչափերը:
Համագումարի շրջանակներում մասնագետներն անդրադարձան նաև ասոցիացիայի ներսում Գեղարվեստական խորհրդի ստեղծման անհրաժեշտությանը, որը պետք է վերահսկողություն իրականացնի ինչպես հանրապետական, անպես էլ միջազգային մրցույթներին մասնակցող խմբերի ընտրության հարցում: Հենց համագումարի ընթացքում ընտրվեցին խորհրդի անդամները, որոնք նաև պետք է հանդես գան հայաստանյան և միջազգային մրցույթ-փառատոնների ժյուրիի կազմում:
Ի դեպ, միջոցառմանը խոսեցին նաև խնդրահարույց հարցերից, որոնցից առաջնայինը վերաբերում էր դպրոցներում պար առարկայի դասավանդմանը: Ասոցացիայի ներկայացուցիչները շատ կարևորում են պար առարկայի դասավանդումը բոլոր դպրոցներում, քանի որ այն օգնում է երեխաներին չհեռանալ ազգային արմատներից: Սակայն համագումարի անդամների համար մտահոգիչ է այն, որ միշտ չէ, որ դպրոցում առարկան դասավանդում են իրական պրոֆեսիոնալները: Նրանք որոշեցին մի շարք մասնագետների անունից համատեղ առաջարկ ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ խնդրին լուծում տալու համար:
Համագումարն ամփոփվեց առաջիկա ծրագրերի ներկայացմամբ, որոնք նոր թափ են հաղորդելու ասոցիացիայի ակտիվ աշխատանքին: Մինչև տարեվերջ ասոցացիան շատ հագեցած օրակարգով է աշխատելու՝ բացահայտելով ու ճանապարհ բացելով մեծաթիվ տաղանդաշատ երիտասարդների համար:
Սեպտեմբեր 24-25-ը Երևանում տեղի կունենա «Կոմիտաս 2018» հոգևոր ու դասական երգի և երաժշտության 1-ին Հանրապետական մրցույթ- փառատոնը: Առաջին փուլը տեղի կունենա Երևանում, երկրորդը` Գյումրիում:
Սեպտեմբերի 28-30-ը Մոսկվայում տեղի կունենա «Autumn Moscow Cup-2018» Սպորտային պարերի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայացնի Արսեն Մելքոնյան և Լուսինե Կարապետյան զույգը` հանդես գալով պրոֆեսիոնալ կարգում:
Հոկտեմբերի 6-9-ը Մոսկվայում տեղի կունենա «Красная Звезда-2018» 2-րդ միջազգային մրցույթը:
Հոկտեմբերի 12-15-ը Երևանում տեղի կունենա Իռլանդական Ստեպ պարերի վարպետության եռօրյա անվճար դասընթաց, Իռլանդական Պարերի Միջազգային Ասոցիացիայի գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Հոկտեմբերի 13-ին Պարարվեստի ուսումնարանում կանցկացվի «Pa De De-2018» դասական բալետի և մոդերնի 1-ին միջազգային մրցույթը, որին կմասնակցեն և՛ Պարարվեստի ուսումնարանի ուսանողները, և ՛ մասնակիցներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ճապոնիայից, Իսրայելից,Հարաֆային Կորեայից:
Հոկտեմբերի 14-ին Համազգային թատրոնում կանցկացվի «Սայաթ Նովա-2018» ժողովրդական պարերի 1-ին Հանրապետական մրցույթը: Նույն օրը Համազգային թատրոնում տեղի կունենա նաև «Ֆլամենկո-2018» իսպանական պարերի 1-ին Հանրապետական մրցույթը և «Armenian Golden Star Music Awards-2018» կատարողական արվեստի գործիչների Հանրապետական 2-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կպարգևատրվեն արվեստի գործիչներ շուրջ հիսուն անվանակարգերում: Հոկտեմբերի 15-ին կանցկացվի «Փոքրիկ և Երիտասարդ Աստղեր-2018» մանկապատանեկան արվեստի 1-ին Հանրապետական մրցանակաբաշխությունը: Նույն օրը տեղի կունենա նաև «Էկզերսիս-2018» պարային Հանրապետական 1-ին մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարային խմբերը տեսաերիզով ներկայացնեն իրենց պարային բեմադրությունները, իսկ ասոցիացիան կորոշի մրցանակիրներին: Բացի այդ, կպարգևատրվեն մեր պարարվեստում իրենց ներդրումն ունեցած պարարվեստի մի շարք գործիչներ: Հոկտեմբերի 16-ին առաջին անգամ Գյումրիում կանցկացվի «Աղասի Շաբոյանի անվան Հանրապետական պարի փառատոն», որին կմասնակցեն պարային խմբեր հանրապետության տարբեր մարզերից և քաղաքներից:
Հոկտեմբերի 24-ին Ռիգայում տեղի կունենա «World Dance Cup-2018» պարի աշխարհի 3-րդ առաջնությունը: Հոկտեմբերի 30-ին Պրահայում կանցկացվի «Europe Stars-2018» 2-րդ միջազգային մրցույթը: Նոյեմբերի 3-ին Նեպտուն մարզահամալիրում տեղի կունենա Սպորտային պարերի Հայաստանի 1-ին բաց առաջնությունը: Նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան Դրամատիկական թատրոնում կանցկացվի «Վանուշ Խանամիրյանի անվան» 3-րդ Հանրապետական պարային փառատոնը: Նոյեմբերի 7-13-ը Կրասնոյարսկում տեղի կունենա «Дети 21-ого века» դասական բալետի միջազգային մրցույթը: Նոյեմբերի 18-24-ը Չեխիայում տեղի կունենա «Artsitic Dance World Championship-2018» Արտիստիկ պարերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի Մոսկվայում գործող «Արատտա» պարային համույթը: Նոյեմբերի 22-26-ը Բեռրլինում կանցկացվի «Euro Pop Contest Berliner Perle-2018» երգի միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի երգչուհի Անահիտ Հակոբյանը: Նոյեմբերի 28-30-ը Դուբայում տեղի կունենա «Dubay Star-2018» 1-ին միջազգային մրցույթը: Իսկ դեկտեմբերի 6-10-ը Ռիգայում սպասվում են «Riga Simphony-2018» 5-րդ միջազգային մրցույթը:
«Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի համար չափազանց կարևորում է հայկական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը: Միջազգային մրցույթները, փառատոները, կոնգրեսները աշխուժացնում են մշակութային կյանքթը Հայաստանում, նպաստում տաղանդավոր երիտասարդների ճանաչմանն ու նվաճումներին:

Yerevaklur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan