1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
«Իմ քայլի» ցուցակը հայտնի է․ առաջին եռյակում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն են ՀՀԿ ցուցակը հաստատվեց. Դավիթ Շահնազարյանը առաջին տասնյակում է Տպավորություն է՝ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով՝ փորձում են ցուցմունք կորզել. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոն արդեն չի էլ թաքցնում, որ ՀԱՊԿ- ի շուրջ աղմուկը իրականացնում է Ալիևի պատվերով. Տեսանյութ ԱԳՆ-ն Վերին Լարսում 2,5 կմ հերթի¸ Մամեդյարով-Մնացականյան հանդիպման և Իրանի դեմ պատժամիջոցների մասին (տեսանյութ) Հարգարժան պարոն ԴեմիրՃյան, բա Դուք ինչո՞ւ եք հրաժարվում մասնակցել գալիք ընտրություններին ՀԱԿ-ն է՞լ է որոշում կայացրել՝ չմասնակցելու ընտրություններին ՊՆ-ն կարգադրել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանն իր հեղինակած գրքի, Պրիմակովի, արցախյան հիմնանահարցի և այլնի մասին՝ «Ռոսիա 24»-ի հարցազրույցում (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
«Իմ քայլի» ցուցակը հայտնի է․ առաջին եռյակում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն են ՀՀԿ ցուցակը հաստատվեց. Դավիթ Շահնազարյանը առաջին տասնյակում է «Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին Տիգրան Ավինյանն ընտրություններում առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի ծառայողների միջև Տպավորություն է՝ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով՝ փորձում են ցուցմունք կորզել. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Կիսամերկ Քիմ Քարդաշյանը՝ իր երեխաների հետ Եթե կաշառքի պահանջարկ չլինի, ապա առաջարկները վաղ, թե ուշ կվերանան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Սամվել Կարապետյանի դստեր նոր լուսանկարները «Բակո Սահակյանը կանգնեցրեց մեքենան, իջանք առևտուր անելու». Տիգրան Աբրահամյան Ըստ Լուկաշենկոյի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աշխատանքը շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում Կոռուպցիա հաղթահարելու համար շատ քիչ է մարդ բռնելը կամ «ասֆալտին պառկեցնելը» Մեր ռազմական թատերաբեմում ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի Ալեքսանյանի նոր սուպերմարկետը եւ Սերժ Սարգսյանի անկեղծ ելույթը. մամուլն այսօր (Տեսանյութ) 20-ամյա կնոջը սպանած տղամարդը նրա հետ ծանոթացել էր քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայց է ներկայացրել Չավուշօղլու. «Ֆրանսիայի արտգործնախարարը չափն անցել է» Ինչի համար են ապատեղեկատվություն տարածողներին եթեր տրամադրում Արտակ Զեյնալյանն Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալին հորդորել է զբաղվել կոռուպցիոն ներքին խնդիրների պատշաճ քննությամբ Նիկոլ Փաշինյանը, Արա Բաբլոյանը և այլ պաշտոնյաներ` Յուրի Վարդանյանի հոգեհանգստին (լուսանկարներ) Ի՞նչ ճանապարհով է վերջնականապես լուծվելու անտունների հարցը. գլխավոր ճարտարապետը տարբերակ առաջարկեց Ներդրողներն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի մասին Ես զգուշացրել էի, որ այսուհետ ապօրինի շինարարություն չի լինելու, և մարդիկ լուրջ չէին վերաբերվում դրան․ Մարության (տեսանյութ) «Ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կապահովի Հայաստանի անվտանգությունը». Պետդումայի պատգամավոր Մենք բացահայտել ենք նոր իշխանությունների ստերի շարանը. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) «Սասնա Ծռերի» նախընտրական ցուցակի առաջին տեղում լինելու է Վարուժան Ավետիսյանը. Ժիրայր Սեֆիլյան ԱՄՆ-ի կողմից հետախուզվող հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը արգելանքից ազատ է արձակվել Լուկաշենկոն արդեն չի էլ թաքցնում, որ ՀԱՊԿ- ի շուրջ աղմուկը իրականացնում է Ալիևի պատվերով. Տեսանյութ Վահագն Թևոսյան. Հանրայինի լրատվականը՝ փաստ չէ, որ նոր տնօրեն կունենա Լուկաշենկո. Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածությունները սրբություն են մեզ համար (Տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտը գրավ է դրված 26 մլն դոլարով. Վանեցյան Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ջիբրալթար. Տեսանյութ 30-ամյա տղամարդը մահացու ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը Ալեքսանյանը նոր սուպերմարկետ է կառուցում․ տասնյակ ընտանիքներ կկորցնեն իրենց աշխատանքը Հայաստանի քաղաքացին պետք է ունակ լինի ապահովել իր և իր երկրի բարեկեցությունը. Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՝ ուղիղ ԱԳՆ-ն Վերին Լարսում 2,5 կմ հերթի¸ Մամեդյարով-Մնացականյան հանդիպման և Իրանի դեմ պատժամիջոցների մասին (տեսանյութ) Երբ ասացինք՝ վերջ ապօրինի շինարարությանը, դա շոու չէր. Արթուր Մեսչյան (տեսանյութ) Գևորգ Կոստանյանը կարո՞ղ է դառնալ Նիկոլ Փաշինյանի արդարադատության նախարարը Սամվել Բալասանյանը վաճառում է ընտանեկան բիզնեսը. գինը հայտնի է Ռուսական հատուկ ծառայություններն ադրբեջանցի լրագրողին լրտեսության մեջ են կասկածում Հարգարժան պարոն ԴեմիրՃյան, բա Դուք ինչո՞ւ եք հրաժարվում մասնակցել գալիք ընտրություններին ՀԺԿ-ը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին. Ստեփան Դեմիրճյան ՀԱԿ-ն է՞լ է որոշում կայացրել՝ չմասնակցելու ընտրություններին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող հրուշակեղենի ֆաբրիկան ՀՀ ԱԺ նիստը. Ուղիղ միացում Արմեն Դուլյան. Սենց ԽՈԽՄԱ ընտրություններ երևի ընդհանրապես չեն եղել Դավիթ Տոնոյանը հարցաքննվե՞լ է Հարկային տեռո՞ր. ՊԵԿ-ը հանկարծակի ստուգումներ է սկսել գիշերային ակումբներում, ռեստորաններում, բարերում Տարոնի խորհրդական Գոռ Վարդանյանը հիմա էլ ուզում է տեղավորվել ԲՀԿ-ո՞ւմ Հանրայինի լրատվականը նոր տնօրեն կունենա Լոռու մարզում իրականացվել է «Տերևաթափ» օպերացիա. բերման են ենթարկել քրեական անցյալով հարուստ 10 անձի, որոնց մեջ է օրենքով գող, «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան՝ «Կոկսը». Աներս ու մենք. Մյուսները պետք է աշխատեն, որ Ծառուկյանն ու իր փեսաները պատգամավոր դառնան ԱԱԾ-ն պարզում է կառավարության անդամների վարկանիշը. ովքեր են առաջին եռյակում Սերժ Սարգսյանը խոստացել է` քարը քարին չեն թողնելու Ի՞նչ կապ ունի Վարդան Այվազյանը ՀՀ-ից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանելու դեպքի հետ Երկուշաբթի՝ նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Թուրքիայում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել ՀԱԿ-ը չի մասնակցի արտահերթ ընտրությանը «Այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու». Մանե Թանդիլյան Նիկոլ Փաշինյանը երկու տարի պատիժ է կրել, իսկ ո՞ւր են այն մարդիկ, որոնք կրակել են ժողովրդի վրա․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ) Մարոկկոյի թագավորը քնել է Մակրոնի ելույթի ժամանակ ու բարկացրել Թրամփին (տեսանյութ) Կիպրոսի հունական և թուրքական հատվածների միջև երկու հսկիչ-անցագրային կետ է բացվել Փարիզում հասարակ բնակիչը Անգելա Մերկելին շփոթել էր Ֆրանսիայի նախագահի կնոջ հետ. Տեսանյութ Արցախում արտադրված հարվածային ԱԹՍ-ները համալրել են ՀՀ ԶՈՒ սպառազինությունը ՀՀԿ կանանց խորհրդի եւ Երիտասարդական խորհրդի ղեկավարները փոխվել են Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել հայտնի լոբբիստին Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին Ոստիկանները բացահայտել են հանցագործության 105 դեպք ՊՆ-ն կարգադրել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը Գյումրիում ընթանում է Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ) Համաներման շրջանակներում ազատ է արձակվել 451 դատապարտյալ Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ հանի, ապա մեզ պատասխան կտա Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը․ Լուկաշենկո Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Մենք պատշաճ ձևով չենք իմանալու՝ մեր երկիրն ինչ ճյուղերով է զարգանալու Ռոբերտ Քոչարյանն իր հեղինակած գրքի, Պրիմակովի, արցախյան հիմնանահարցի և այլնի մասին՝ «Ռոսիա 24»-ի հարցազրույցում (տեսանյութ) ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարելու է Դավիթ Հարությունյանը. նա չի առաջադրվելու Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմը տարածքներ չի գրավել. Դավիթ Տոնոյան «Նման դեպքեր այլևս չեն լինելու». Հայկ Մարությանը՝ Նոր Նորքում ապօրինի շինարարության մասին Հայաստանը ղեկավարում է ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, դա մեծ բեռ է անցումային փուլում գտնվող երկրի համար. Լուկաշենկո
Հարցում

Ի՞նչ «հեղափոխություն» է ուզում շարունակել Արթուր Գրիգորյանը, և համաձայն է արդյոք դրա հետ Նիկոլ Փաշինյանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր էլ թաքցրել, որ իր գլխավոր նպատակներից է Ամուլսարի նախագծի փակումը, ընդ որում, խոսելով մյուս մետաղական հանքերի մասին, նա նշել է, որ այստեղ վիճակը ավելի վատ է, քան՝ Ամուլսարում: Նույն հարցազրույցում նա խոստացել է, որ մոտ ժամանակներս սկսելու է տեսչական ստուգումներ անցկացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում՝ հպարտությամբ նշելով, որ այս ոլորտում հեղափոխությունը շարունակվելու է:

Փորձենք հասկանալ, թե ինչ հեղափոխության մասին է խոսք գնում, կամ ինչ նպատակներ կարող են հետապնդել Արթուր Գրիգորյանը և իր հետևում կանգնած շրջանակները:
Բանն այն է, որ վերջին շրջանում մեր երկրում կտրուկ ակտիվացել է հանքարդյունաբերության զարգացման թեման:

Մի մասի կարծիքով Հայաստանը կարող է մեծ օգուտներ քաղել այս ոլորտից, իսկ մյուս մասը համոզված է, որ այս ոլորտը մեծ վնաս է հասցնում երկրի բնությանը, իսկ վերջնարդյունքում Հայաստանն այս ամենից ավելի շատ տուժում է, քան՝ օգուտ է քաղում:
Այս վերջին տեսակետին են նաև Արթուր Գրիգորյանը և իր կողմնակիցները, որոնք այս թավշյա հեղափոխությունը փորձում են օգտագործել որպես գործիք՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Առաջին հայացքից այդ նպատակները ազնիվ են: Իրենք ապրում են եվրոպական վիրտուալ ստանդարտներում և խորապես համոզված են, որ իրենց հեղափոխության արդյունքում Հայաստանն ամբողջովին կհայտնվի նույն տիրույթում:

Բանն այն է, որ այսօր Հայաստանը գտնվում է զարգացող երկրների շարքում, որտեղ դեռ չկա կայացած միջին խավ, զարգացած տնտեսական համակարգ, և չկան այնպիսի զարգացած տնտեսական ոլորտներ, որոնք ողջ տնտեսության համար շոգեքարշի դեր կկատարեն, օրինակ՝ տուրիզմ, բարձր տեխնոլոգիաներ և այլն: Դրան գումարած, Հայաստանը գտնվում է շատ վտանգավոր շրջապատում, որտեղ նրա անվտանգությանը սպառնացող հարևան Ադրբեջանը հսկայական զենք ու զինամթերք է գնում՝ իր բաղձալի նպատակներին հասնելու համար:

Բնականաբար, Ադրբեջանը իր զարգացման շոգեքարշ հանդիսացող նավթարդյունաբերական ոլորտը ջերմոցային վիճակում է պահում, քանզի շատ լավ հասկանում է, որ իր նպատակներին հասնելու համար դա կենսական անհրաժեշտություն է: Հասկանալի է, որ նավթարդյունաբերությունը խիստ խոցելի է բնապահպանության տեսակետից: Օրինակ, Նորվեգիան կամ Միացյալ Նահանգները կարևորում են բնապահպանության խնդիրները, մինչդեռ զարգացող երկիր համարվող Ադրբեջանը ավելի կարևոր է համարում նավթարդյունաբերության էֆեկտիվության խնդիրը:
Նավթարդյունաբերությունն ու գազի արտահանումը տնտեսության շոգեքարշի դեր են կատարում նաև Ռուսաստանում: Ավելին, Ռուսաստանն ու Ադրբեջանը համարվում են «նավթային ասեղի» վրա նստած երկրներ: Թե Ռուսաստանում, և թե Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում այդ երկրների այս  ոլորտային զարգացման խնդիրները: Պարզապես քննադատվում է այն փաստը, որ այդ երկրները չեն կարողանում դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները:

Հայաստանը, ինչպես հայտնի է, նավթ ու գազ չունի, իսկ իր հսկա քիմիական և արդյունաբերական պոտենցիալը կազմալուծվեց խորհրդային  միության  փլուզման արդյունքում: Եվ այսօր ակամայից ստացվել է այնպես, որ Հայաստանի տնտեսության շոգեքարշը դարձել է հանքարդյունաբերությունը: Դատեք ինքներդ: Հայաստանի գործող 8 խոշոր հանքարդյունաբերական սուբյեկտները տարեցտարի ավելացնում են իրենց տեսակարար կշիռը ողջ տնտեսության մեջ: Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 9 մլրդ 751,5 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 24 մլրդ 642,6 մլն դրամ: Այսինքն, աճը ավելի քան 150 տոկոս է:

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 8 մլրդ 164 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսմյակում՝ 8 մլրդ 871,4 մլն դրամ: Աճը  կազմել է 8,7 տոկոս:

Կապանի լեռնահարստացման կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 4 մլրդ 83,8 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում՝ 4 մլրդ 123,9 մլն դրամ: Այսինքն, գրանցվել է 1 տոկոս աճ:

«Լիդիան Արմենիան» անցած տարվա առաջին կիսամյակում վճարել է 1 մլրդ 627,8 մլն դրամ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 3 մլրդ 199,3 մլն դրամ: Աճը կազմել է ավելի քան 90 տոկոս: Այստեղ պետք է հատուկ նշել, որ «Լիդիան Արմենիան» դեռ չի շահագործում հանքը, այսինքն դեռևս ոսկի չի արդյունահանում ու վաճառում, իսկ հանքի շահագործման պարագայում նրա ցուցանիշները կլինեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցանիշներին մոտ: Այսինքն, ի դեմս «Լիդիան Արմենիանի», Հայաստանը կարող է ունենալ 2-րդ «Զանգեզուրը»:

Մաքուր երկաթի գործարանը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 939,7 մլն դրամ: Այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 300,3 մլն դրամ: Այսինքն, աճը կազմել է 38,4 տոկոս:

«Արմենիան Մայնինգ Քոնթրակտորը» անցյալ տարվա առաջին կիսմյակում վճարել է 962,1 մլն դրամ, այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 812, 2 մլն դրամ: Այսինքն, աճը կազմել է 88,4 տոկոս:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 523,7 մլն դրամ: Այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 631,4 մլն դրամ: Այսինք, աճը կազմել է 211,5 տոկոս:

«Արմենիան Քոմփր Պրոգրամ» ընկերությունն անցյալ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 381,9 մլն դրամ: Այս տարվա ցուցանիշը կազմել է 5 մլրդ 097,1 մլն դրամ: Այսինքն, աճը, ուշադրություն դարձրեք, կազմել է 1227,8 տոկոս:
Հասկանալի է, որ այս ոլորտը կախված է հիմնականում պղնձի համաշխարհային գներից, և ցուցանիշերը տարեցտարի կարող են տատանվող լինել, բայցև ակներև է, որ այս ընկերությունների պետբյուջեում վճարված գումարների համախառն լուման կազմում է 10 – 15 տոկոս: Եվ այդ ցուցանիշով այս ոլորտը համեմատելի չէ այլ ոլորտների հետ, և ակամայից այն դարձել է տնտեսության զարգացման շոգեքարշը:

Անկասկած, այս ոլորտում պետք է պահպանվեն բնապահպանման բոլոր նորմերը, սակայն ոլորտը ոչնչացնել, նշանակում է ոչնչացնել երկրի տնտեսության շոգեքարշը:
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ նույն Բնապահպանության և ընդերքի տեսչության պետը խոստովանում է, որ բնապահպանության անվտանգության տեսանկյունից համեմատաբար բարվոք վիճակում է հենց Ամուլսարի նախագիծը, որը նույն Արթուր Գրիգորյանն ուզում է փակել: Այդ տրամաբանությամբ պետք է փակվեն մնացած բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները, այսինքն, պետք է ոչնչացվի Հայաստանի տնտեսության զարգացման շոգեքարշը:

Անշուշտ, Արթուր Գրիգորյանը կարող է այդպիսի նպատակներ ունենալ: Մոլորյալ ազնիվ են այդ նապտակները, թե այլ խնդիր են հետապնդում, այս պահին այս հարցադրումը ավելի երկրորդական է դառնում: Պարզապես Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պետք է հասկանան, որ պերսոնալ  պատասխանատվություն են կրում երկրի տնտեսական զարգացման և սոցիալական կայունության համար: Եվ եթե իշխանությունն առնվազն լռելյայն համաձայնվում է Արթուր Գրիգորյանի հեղափոխության հետ, ապա սա նշանակում, է, որ իշխանությունը փաստացի ստորագրում է այս ոլորտի ապամոնտաժման գործողությունների տակ:

Միթե սա էր ապրիլյան թավշյա հեղափոխության նպատակը:

Շատերը խոսում են հակահեղափոխական վտանգների մասին, հոլովում են տարատեսակ անուններ՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Սերժ Սարգսյանի, Քոչարյանի և նույնիսկ Լավրովի անունները, մինչդեռ  իրական   հակահեղափոխական տնտեսական հիմքը  գտնվում է այսօրվա իշխանության որոշ շրջանակների մտածողության մեջ, որտեղ շարքային պարզունակ պոպուլիզմը դառնում է անքննարկելի որոշումների հիմք, որը Հայաստանի տնտեսության կազմալուծման սկիզբը կարող է դառնալ:

Սրա մասին պետք է առաջին հերթին մտածի Նիկոլ Փաշինյանը, քանզի վաղը հանրությունը ոչ թե Արթուր Գրիգորյանից, այլ իրենից է պահանջելու հնարավոր վատթարացման հնարավոր արդյունքներ պատասխանը:

Արտակ Հակոբյան

website by Sargssyan