«Մեր դեմ խաղ չկա» արտահայտությունը երկիրը տարավ կարծանման. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին
«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն քաղաքականությունում փորձում է իր առաջին քայլերն անել, եւ արել է առաջին ամենավտանգավոր արտահայտությունն էր. «մեր դեմ խաղ չկա» եւ հասարակությունը բաժանված է սեւերի եւ սպիտակների: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններին Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի խոսքերը, որ «իրենց դեմ խաղ չկա»:
«Այս նախադասությունը լսել ենք դեռ 90-ականներից, իրենից ավելի հզոր եւ ամենակարող համարող գործիչների կողմից, եւ հենց այդ նախադասությունն էր, որ թե երկիրը, թե այդ գործիչներին տարավ ուղղակի կործանման»,- ասաց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը բարեկամաբար կոչ արեց Մարությանին զերծ մնալ նման արտահայտություններից. «Ես շատ-շատ բարեկամաբար ցանկանում եմ, որ որեւէ գործիչ, անգամ որեւէ նորելուկը քաղաքականության մեջ, ով ունի նման մեծ ամբիցիաներ եւ հավակնություններ, երբեւէ այլեւս մեր երկրում նման նախադասություն չասի: Խորհուրդս իսկապես բարեկամական է, այլեւս երբեւէ չասել այդ նախադասությունը, այլապես, այն հեղափոխությունը, որը երկրում տեղի ունեցավ, ուղղակի կդառնա անիմաստ, եթե հասարակությունը կիսվի սեւերի եւ սպիտակների»:
Մանրամասները՝ NEWS.am-ում