Սոչիում անհաջող վայրէջք կատարած օդանավի հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, Վլադիմիր Բեգիյանը՝ մահացել (տեսանյութ)
Սոչիում վայրէջքից հետո Boeing 737 օդանավի հրդեհվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, նրանց թվում՝ երեք երեխա: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՌԴ Առողջապահության նախարարությանը հղելով:
Ինչպես նշվել է առողջապահության նախարարությունում, զոհեր չկան, սակայն Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ, արտակարգ ատահարի հետևանքները վերացնելու ժամանակ մահացել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը, ենթադրաբար սրտի կաթվածից:
- Սոչիի օդանավակայանի հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանը մահացել է Boeing 737–800-ի վթարի վայրում, - հաղորդեց ՌԴ Տրանսպորտի նախարար Եվգենիյ Դիտրիխը:
Նշվում է, որ նա առաջիններ ժամանել օդանավի վթարի վայր և օգնում էր տարհանել ուղևորներին:
Ներկայում բոլոր տուժածներին տրամադրվում է օգնություն:
Հիշեցնենք Utair ավիաընկերությանը պատկանող Boeing 737 օդանավը անհաջող վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում:
Zham.am