Շտապ. Դոնեցկում պայթյունի արդյունքում սպանվել է Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն
Քիչ առաջ հայտնի դարձավ, Դոնեցկում պայթյունի արդյունքում սպանվել է Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:
Պայթյունի արդյունքում վիրավորվել է նաև Դոնեղկի հանրապետության վարչապետ Ալեքսանդր Տիմոֆեևը: Մանրամսները՝ հաջորդիվ:
***
Դոնեցկի կենտրոնական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Դոնեցկի աղբյուրը:
Գործակալության աղբյուրի հաղորդմամբ՝ Զախարչենկոն զոհվել է «Սեպար» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, իսկ եկամուտների նախարար Տիմոֆեևը վիրավորվել է:
Դոնեցկի ազգային հանրապետության ղեկավարի հետ կատարվածը վարչակազմից ահաբեկչություն են որակել:
Zham.am