Այս պահին Ռոբերտ Քոչարյանի հետ նման քննարկում չի եղել. Վիկտոր Սողոմոնյանը՝ կուսակցություն ստեղծելու երկրորդ նախագահի մտադրության մասին
Այս պահին Ռոբերտ Քոչարյանի հետ կուսակցություն ստեղծելու մտադրության մասին քննարկում չեմ ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` անդրադառնալով 168.am-ի հրապարակած տեղեկատվությանը, թե Քոչարյանը մտադիր է կուսակցություն ստեղծել։
«Երբ քննարկում լինի, կտեղեկացնեմ»,-շեշտեց Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե քաղաքականություն է վերադառնում որպես անհա՞տ, թե՞ փորձելու է նաև քաղաքական ուժի ձևավորման մասին մտածել, Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ քաղաքականություն վերադարձը կարող է լինել տարբեր ֆորմատներով:
Աղբյուր՝ Tert.am