«Դու քաղում ես քո արած քայլերի արդյունքները»․ Վարդան Բոստանջյանը՝ մանդատից հրաժարվելու պատճառների մասին. Տեսանյութ
«Ծառուկյան» խմբակցության նախկին անդամ Վարդան Բոստանջյանն այսօր փակագծեր բացեց, թե ինչու է հրաժարվել պատգամավորի մանդատից.
«Հիվանդ էի։ Հիմա էլ եմ հիվանդ։ Մեծ եմ, մեծ մարդ եմ»:
Հիշեցնենք, որ պարոն Բոստանջյանը պատգամավորի մանդատը վայր դրեց հուլիսի 31-ին այն բանից հետո, երբ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական հալածանք է։
Այսօր նա անուղղակիորեն ընդունեց, որ մանդատից հրաժարվելը արդյունք էր իր արած հայտարարությունների։ «-Ուրեմն ինչ-որ տեղի ունենա, դա անձամբ կապված է տվյալ մարդու հետ։ Դու քաղում ես քո արած քայլերի արդյունքները։ -Տվյալ դեպքում էդ հիվանդությունը կատա՞կ էր։ -Դե լավ, եթե ուզում ես հիվանդ լինեմ»։
Մանրամասները՝ Factor.am - ում: