Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ երկրի վիճակը բարելավվի

Ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ երկրի վիճակը բարելավվի

Երեկվա հանրահավաքի ժամանակ իր ելույթում Փաշինյանը շեշտեց, որ արդեն պետք է լրջորեն զբաղվել տնտեսական քաղաքականության մշակմամբ:
Հասկանալի է, որ կոռուպցիայի դեմ պայքարը լավ է, բայց միայն դրանով ժողովրդին հնարավոր չէ դարձնել կուշտ: Անհրաժեշտ է լուրջ և համակարգային փոփոխություններ տնտեսությունում, և ես կոնկրետ ունեմ մի քանի առաջարկ այս հարցում:

Առաջին

Պետք է վերջապես լրջորեն զբաղվել փոքր բիզնեսի աջակցությամբ: Մինչև 215 000 դոլար շրջանառության շեմը պետք է պահպանել, իսկ շրջհարկը իջեցնել մինչև 1 տոկոս:
Շատերը կասեն՝ որտեղից բյուջեում այսքան փող: Պատասխանեմ: Մինչև հիմա փոքր բիզնեսից բյուջե հավաքագրումը կազմել է ողջ տարվա մեջ ընդամենը 30 – 40 մլն դոլար:
Կարծում եմ, որ բոլորդ հասկանում եք, որ դա լուրջ փող չէ: Փաշինյանի ասած հայտնի գործչի հայտնի եղբոր ընդամենը մեկ հաշվի գումարն է: Այնպես որ, ամոթ է փոքր բիզնեսի մասին երկար խոսել և ոչ մի գործ չանել: Մանավանդ որ Վրաստանը հենց այդ ճանապարհով է գնացել և մեծ հաջողություն արձանագրել:

Երկրորդ

Ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից պետք է իջեցնել մինչև 17 տոկոս՝ բիզնես միջավայրը երկրում աշխուժացնելու համար: Նորից կհարցնեք՝ որտեղից բյուջեում փող: Եթե ֆինանսների նախարար Ջանջուղազյանի պատկերացումներով շարժվեինք, ապա Հայաստանում չպետք է փոխվեր ոչինչ: Սերժին էլ իզուր էինք հեռացրել իշխանություից: Միթե պարզ չէ, որ ԱԱՀ-ի տոկոսադրույքի իջեցման արդյունքում Հայաստանում կարող է կտրուկ աշխուժանալ տնտեսական կյանքը: Ավելին, կարծում ենք, որ համատեղ ձեռնարկությունների տեսքով արտասահմանյան ներդրողների համար պետք են լրացուցիչ արտոնություններ: Հակառակ դեպքում, ինչու օրինակ, օտարերկրյա ներդրողները պետք է ներդրումներ անեն Հայաստանում, այլ ոչ թե, ասենք, Վրաստանում, Թուրքիայում կամ Ադրբեջանում:

Երրորդ

Իշխանության ամենաբարձր մակարդակով պետք է երաշխավորել և աջակցել Հայաստանում միջազգային ընկերություններին, որոնք այնքան էլ շատ չեն, և ճիշտ հակառակը, նրանց նեղելը պարզապխես խիստ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի հետագա ներդրումային քաղաքականության վրա:
Եվ այս շարքւմ Լիդիան Արմենիայի շուրջ պատմությունը ցուցիչ պետք է լինի բոլորի համար, թե ինչպիսին է լինելու Հայաստանի քաղաքականությունն այս հարցում:
Ի վերջո Փաշինյանը պետք է ընտրություն կատարի՝ իր համար կարևորը 21-րդ դարի Խաչիկ Ստամբուլցիանի ամբիցիաները բավարարելն է, թե Հայաստանի տնտեսության զարգացումը լուրջ հիմքերի վրա դնելը:
Ափսոս, որ մինչ այսօր Հայաստանի արդյունաբերական խոշոր սուբյեկտների կործանման վերաբերյալ լուրջ վերլուծություններ այդպես էլ չեղան:

Չորրորդ

Պետք է վերականգնել գործարանների հանդեպ վստահության մթնոլորտը և միաժամանակ օլիգարխներին զրկել մենաշնորհային դիրքերից:
Պարզ խոսենք, քանի դեռ երկրում լիարժեք մրցակցային միջավայր չի ծնվել, ոչ տնտեսական լուրջ զարգացում կլինի, ոչ էլ՝ մարդկանց կենսամակարդակի բարձրացում:
Այս քայլերը նույնպես պետք է իրականացվեն շատ արագ, որպեսզի մարդիկ տեսնեն, որ փոփոխությունը վերացական չէ, այլ՝ կոնկրետ:

Ահա այս ամենն է, որ ուզում եմ նշել՝ երեկվա Փաշինյանի ելույթի առիթով:

Համոզված եմ, որ լուրջ տնտեսագետներն այս շարքին կավելացնեն իրենց առաջարկները: Կարևորը՝ կառավարությունը վերջապես վճռականությամբ գնա կտրուկ քայլերի, որպեսզի մարդիկ էլ տեսնեն, որ բացի կոռուպցիայի դեմ պայքարից իշխանությունը նաև կոնկրետ քայլեր է անում տնտեսության իրական զարգացման համար:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan