Վարուժան Ավետիսյանը և Արայիկ Խանդոյանը ազատ են արձակվել. Տեսանյութ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանին և Վարուժան Ավետիսյանին:
Նրանց խափանման միջոցը փոխվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ: