«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները փակել են Սարավանի կողմից դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը. Կառավարությունից հստակ պատասխան են ակնկալում (տեսանյութ)
Արդեն երկու օր է, ինչ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներն ի նշան իրենց բողոքի փակել են Սարավանի կողմից դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը: Ըստ նրանց` դեպի Ամուլսար տանող ճանապարհի փակ լինելու պատճառով իրենք տևական ժամանակ չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները և վերադառնալ աշխատանքի, թեև, ըստ փորձագիտական եզրակացությունների` հանքի շահագործումը որևէ վնաս չի հասցնում շրջական միջավայրին:
Ըստ գեոդեզիստ Կարեն Բադալյանի` համապատասխան բոլոր փաստաթղթերը և փորձագիտական եզրակացությունները տրամարդվել են Կառավարությանը, սակայն մինչ այժմ խնդիրը որևէ լուծում չի ստացել:
Աշխատակիցները նշում են, որ Կառավարությունից հստակ պատասխան են ակնկալում:
Մանրամասները` տեսանյութում:
Zham.am