Եթե Սևանի հետ կապված խնդիրները չլուծվեն, շուտով այն մեռյալ լիճ կդառնա. բնապահպան (տեսանյութ)
Հասարակական կազմակերպություններն ամեն տարի դիմել են վարչապետներին Սևանա լճի հարցով, բայց, ինչպես տեսնում եք, խնդիրները քանի գնում, խորանում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
«Ես խոսել եմ նեղ մասնագետների հետ, նրանք ասացին, որ մի քանի խնդիր կա: Առաջինն այն է, որ ջրի մակարդակը չպետք է իջեցվի: Մի քանի տարի Սևանը պետք է հանգստանա: Երկրորդն այն է, որ լճի աղտոտված հատակը պետք է մաքրել: Այն բացարձակ չի մաքրվում: Երրորդ խնդիրը արհեստական ձկնաբուծության զարգացումն է Սևանում: Բազմիցս ասել ենք, որ սա վտանգավոր է, բայց ցավոք մեզ չլսեցին: Կերի այն մասը, որը ձուկը չի կլանում, վնաս է տալիս, ջրի երես է բարձրանում ու փոխում ջրի որակը»,- մանրամասնեց Սիլվա Ադամյանը:
Մանրամասները՝ «Tert.am»-ի տեսանյութում