Փարիզում ինքնասպանություն է գործել Femen շարժման հիմնադիրներից Օքսանա Շաչկոն
Փարիզում ինքնասպանություն է գործել կանանց իրավունքների համար պայքարող միջազգային Femen շարժման հիմնադիրներից Օքսանա Շաչկոն, այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով շարժման անդամներից Իննա Շևչենկոյին։
«Այո, այո, կարող եմ դա հաստատել», - լրատվամիջոցի հետ զրույցում լուրը հաստատել է Շևչենկոն։
31-ամյա ուկրաինուհին ինքնասպանություն է գործել նախօրեին, նրա նման քայլի դրդապատճառները դեռևս անհայտ են։
Նշվում է, որ Օքսանան ինքնասպանությունից առաջ անգլերենով գրություն է թողել «փարիզյան բոհեմին», ում հետ սերտ շփումներ ուներ վերջին շրջանում։
«Դուք բոլորդ ֆեյք եք»- գրված է եղել նամակում։
Femen շարժումը հիմնադրվել է 2008 թվականին, Ուկրաինայում։ Կանանց իրավունքների համար պայքարող այս շարժումը հայտնիություն է ձեռք բերել դրա անդամների՝ ուշադրություն գրավելու նպատակով կուրծքը մերկացնելու «ռազմավարության» շնորհիվ։