Բրյուսելում ավարտվել է Մակրոն-Փաշինյան հանդիպումը. Տեսանյութ
Ավարտվել է Նիկոլ Փաշինյան-Էմանուել Մակրոն հանդիպումը, որը տևել է մոտ կես ժամ: Կողմերը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հանդիպման սկզբում Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ թավշյա հեղափոխության հաջող ավարտի համար:
Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընդունվելուց հետո առաջին անգամ աշխատանքային այցով Բրյուսելում է, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: