Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներն ու ծանր դեպքերը քննարկվեցին օտարկերկրյա գործընկերների հետ (Ֆոտո)

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց ժրջանում ամենից տարածված ուռուցքաբանական հիվանդություններից է ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում: Ինչպե՞ս պայքարել հիվանդության դեմ, ի՞նչ մեթոդներ են կիրառվում տարբեր երկրներում: Այս հարցերը արտերկրից ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ համատեղ երկու օր շարունակ Ծաղկաձորում են քննարկել: “Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները” խորագրով միջազգային գիտապրակտիկ սեմինարը կազմակերպվել էր Երեւանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոքչյանի նախաձեռնությամբ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ու «Դավիդյանց» լաբորատորիայի աջակցությամբ:

“Ուրախ ենք, որ այսօր կարող ենք Հայաստանում հյուրընկալել ուռուցքաբանության ոլորտի ամենահայտնի մասնագետներին: Երկու օրվա ընթացքում մեր տարբեր բուժհաստատությունները ներկայացնող բժիշկների հետ համատեղ կքննարկվեն աշխարհում կիրառվող նոր մոտեցումները, վիրաբուժության, քիմիաթերապիայի, դիագնոստիկայի, գենետիկայի ոլորտի նորարարությունները”,- նշել է Դավիդյանց լաբորատորիայի տնօրեն Աշոտ Դավիդյանցը:

Սեմինարին մասնակցելու հրավեր են ստացել Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի, Ղազախստանի Մամոլոգիայի կենտրոնի, Բելգիայի ONCO DNA գենետիկայի կենտրոնի բարձրակարգ մասնագետներ:

“Մենք երեկ ենք վերադարձել ԱՄՆ-ում կազմակերպված մեծ գիտաժողովից եւ ուրախ ենք կիսվել փորձով ու ներկայացնել աշխարհում տեղի ունեցող վերջին նորությունները մեր հայ գործընկերներին: Նման միջոցառումները չափազանց կարեւոր են բժշկագիտության զարգացման համար”,- ասել է Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի բաժանմունքի վարիչ Տատյանա Սեմիգլազովան:

“Հինգ տարի առաջ մենք ունեցել ենք առաջնակի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության 1086 դեպք, նախորդ տարվա տվյալներով քաղցկեղի այդ տեսակն է ախտորոշվել 1118 կնոջ մոտ: Մահացության առումով, սակայն, դինամիկան հուսադրող է: 2013 թվականին արձանագրվել է 526 , 2017-ին՝ 420 դեպք: Կարող եմ ասել, որ դա եւ մեր դիագնոստիկ ծառայությունների լավ աշխատանքի, եւ իրազեկաման ծրագրերի շնորհիվ է: Կանայք այսօր ավելի վաղ փուլում են դիմում, ինչն էլ էականորեն մեծացնում է բուժվելու հավանականությունը”,- ընդգծել է Երեւանի գլխավոր ուռուցքաբան-քիմաթերապեւտ Հայկուհի Գյոքչյանը: Նրա խոսքով նման միջոցառումները հնարավորություն կտան հայ բժիշկներին ավելի տեղեկացված լինել եւ ձեռքը աշխարհի բժշկագիտության զարգացման զարկերակին պահել:

Գիտապրակտիկ սեմինարին մասնակցելու հրավեր են ստացել նաեւ Հայաստանի տարբեր ԲԿ-ների եւ Արցախի ուռուցքաբանները: Ելույթներից ու քննարկումներից բացի նախատեսված են եղել նաեւ պրակտիկ խորհրդատվություններ: “Կոնֆերանսի երկրորդ մասը նվիրված է ծանր դեպքերի քննարկման: Մեր մասնագետները կներկայացնեն այն դեպքերը, որոնց բուժման գործում մենք դժվարություններ ունենք եւ արտերկրի մասնագետները, որպես էքսպերտներ, իրենց կարծիքը կասեն բուժման վերաբերյալ: 6 հիվանդի մենք անմիջականորեն ենք օգնելու այս սեմինարի արդյունքում”,- նշել է Հայկուհի Գյոքչյանը:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan