Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց»

Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Անվտանգության խորհուրդը մի մարմին է, որտեղ որոշվում են պաշտպանական ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: «Այս նախադասության ձևակերպումը բնորոշում, սահմանում, պարզ է դարձնում այն կարևորությունը, որն ունի Անվտանգության խորհուրդը, որի աշխատակազմը պետք է լինի այն ուղեղային կենտրոնը, որն ազդակներ է տալիս պաշտպանական ոլորտի քաղաքականության ուղղություների մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս մարմինը կանգնած է կառավարման ամենօրյա խնդիրներից մի կողմ ու հանդարտ, աշխատանքային պայմաններում կուտակում է տեղեկատվություն սպառնալիքների մասին և առաջարկում լուծումներ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ Անվտանգության խորհուրդն իր գործառույթը կիրականացնի լիարժեք և արդյունավետ՝ ժամանակակից պահանջներին ու մարտահրավերներին համարժեք, կառաջարկի լուծումներ՝ մեր երկրի առջև ծառացած անվտանգության մարտահրավերների ուղղությամբ:

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար: «Համոզված եմ, որ անվտանգության քաղաքականության մշակման գործընթացը դրվելու է նոր մակարդակի վրա: Հայաստանն ունի մարտահրավերներ, որոնք պահանջում են քաղաքական մտքի լուծումներ: Համոզված եմ, որ թիմը կկարողանա իր առջև դրված խնդիրներն իրականացնել, բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը՝ առաջարկելով լուծումներ գոյություն ունեցող մարտահրավերների և խնդիրների համար»,- նշել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը:

Փաշինյանը հանձնարարել է նախապատրաստել անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու պաշտպանական ոլորտի քաղաքականությունը, ի կատար ածելու օրակարգային տարբեր որոշումներ: «Անվտանգության ոլորտը, զինված ուժերի բնականոն զարգացումը մեզ համար առաջնահերթություն է և մենք պետք է անենք ամեն ինչ ԶՈւ-երի բնականոն զարգացումն ապահովելու, առկա մարտահրավերները ճշգրիտ գնահատելու և դրանց հակազդող էֆեկտիվ միջոցներ ունենալու համար: ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ կառավարությունն ունի գործիքներ՝ երկրի անվտանգությունը լիարժեք ապահովելու համար: Մենք այս պահին ունենք ոլորտի արդյունավետ քաղաքականությունը մշակելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ չպետք է վախենալ խոսել նաև թերությունների մասին, որովհետև դրանք թաքցնելու պարագայում խնդիրները միայն կխորանան: «Կարևոր է ախտորոշել գոյություն ունեցող խնդիրները և հասնել արագ ու արդյունավետ լուծումների: Այս գործում Անվտանգության խորհրդի դերը չափազանց մեծ է: Մաղթում եմ հաջողություններ՝ գործառույթների հաջող իրականացման նպատակով»,- ասել է Փաշինյանը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan