Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ)
5
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Պատերազմ Արցախում
Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Վիկ Դարչինյան. «Բռնցքամարտիկի կարիերաս կավարտեմ»

Այս օրերին Երեւանում է պրոֆեսիանալ հայ բռնցքամարտիկ, մի քանի վարկածով աշխարհի տիտղոսակիր եւ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Բռնցքամարտիկին հայրենիք բերել է կարոտը:

Վերջին շրջանում պրոֆեսիանալ ռինգում Վիկ Դարչինյան անունը գրեթե բացակայում է: Բռնցքամարտիկը մարզիկի կարիերան ավարտելու եզրին է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Դարչինյանը պատմեց, թե ինչն էր նրան ստիպել երկար դադարից հետո նորից ռինգ մտնել, ինչով է զբաղվում այս պահին եւ ինչ նպատակներ ունի կարիերան ավարտելուց հետո.

«2017 թվականի սկզբին արդեն ավարտել էի կարիերաս, չնայած այդ մասին չէի հայտարարել: Բայց, Ռուսաստանից առաջարկ ստացա մենամարտել Եվգենի Գրադովիչի հետ, որն աշխարհի չեմպիոնի գոտի ունի:

Նրանց ասացի, որ ավարտել եմ կարիերաս, բայց եթե 20 օր ժամանակ տան՝ վերջնական կպատասխանեմ: Այդ ընթացքում մարզավիճակ ձեռք բերելու համար մի մենամարտ անցկացրի թայլանդցի բռնցքամարտիկի հետ: Նրան շատ արագ հաղթեցի նոկաուտով: Չէի ասի վատ բռնցքամարտիկ էր, ուներ ե´ւ հաղթանակներ, ե´ւ պարտություններ: Զգացի, որ պատրաստ եմ: Զանգեցի եւ ասացի, որ կմենամարտեմ Գրադովիչի հետ, կարող ենք օր նշանակել: Նախնական պայմանավորվեցինք մենամարտել սեպտեմբերի սկզբին:

Նրանք խնդրեցին մենամարտիս տեսագրությունն ուղարկել, որ սկսեն պայմանագիրը պատրաստել: Այն նայելուց հետո հետ կանգնեցին: Նրանք մտածում էին, որ տարիքով եմ, չեմ կարող պայքարել: Բայց տեսագրությունից հետո հասկացան, որ ես միայն հաղթանակի համար եմ մենամարտելու: Կարծում եմ՝ վախեցան գոտին կորցնել: Գրադովիչը նույնպես տարիքով է, այդ դեպքից հետո նա ավարտեց կարիերան:

Վաղուց էի ցանկանում նրա հետ մենամարտել, եւ գոտու համար պայքարը ինձ ստիպեց կրկին ռինգ մտնել: Երկար ժամանակ Գրադովիչը հրաժարվում էր ինձ հետ մենամարտել: Դրա համար երբ առաջարկ ստացա սկսեցի մտածել այդ ուղղությամբ: Այս պահին էլ, եթե նա ցանկանա՝ ես կհամաձայնեմ:

Պատրաստ եմ մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար: Մինչեւ այս տարվա կեսը կսպասեմ, եթե լավ առաջարկ չեղավ՝ բռնցքամարտիկի կարիերաս կավարտեմ»,- ասաց Վիկ Դարչինյանը:

Մարզիկի կարիերայի ավարտից հետո թե ինչով կզբաղվի՝ Դարչինյանը դեռ չի որոշել: Ասում է առաջարկներ շատ կան, պետք է մտածել:

«Ցանկանում եմ օգնել բռնցքամարտիկներին: Այս պահին Ավստրալիայում մարզում եմ երկու հայ բռնցքամարտիկի, որոնք Չեխիայից են: Ուզում եմ ակումբ հիմնել ԱՄՆ-ում»,- նշեց մարզիկը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan