Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
6
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան

ՏՏ ոլորտի ընկերություններն ինտենսիվ լքում են Հայաստանը, կամ՝ փակվում

Լուսանկարը, որն օրերս արվել է Երևանի կենտրոնում, արձանագրում է ՏՏ  ոլորտի հերթական ընկերություններից մեկի գրասենյակի փակման փաստը։ Ոլորտի ընկերությունների մի մասը, որոնք հիմնականում ՌԴ-ից տեղափոխվածներն են, լքում են Հայաստանը՝ ոչ ՌԴ վերադառնալու նպատակով։ Այդ ընկերությունները տեղափոխվում են Վրաստան, Ղազախստան, Ուզբեկստան և այլ երկրներ, որտեղ վերջին տարիներին ոլորտի համար ստեղծվել է բարենպաստ հարկային դաշտ։
Այն որ ոլորտից մեծ արտահոսք է սկսվել, ցույց են տալիս նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները։

2023-ին Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատողների թիվը եղել է 32021՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3.4%-ով։ 2022-ի դեկտեմբերին այս ոլորտի աշխատողների թիվը կազմել էր 33140։ Մեկ տարում 1100-ից ավել աշխատող է  լքել Հայաստանը։ Ըստ վիճակագրության, Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է: Այն հուլիսին կազմել է 1,011,270 դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 7%-ով: ՏՏ ոլորտի աշխատողները կազմում են հանրապետության աշխատուժի մոտավորապես 4,3%-ը։

Panorama.am-ը ՏՏ ոլորտում նկատվող ընկերությունների հեռանալու պատճառների, ոլորտի խնդիրների շուրջ զրուցեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բալդրյանի հետ։

Ա. Բալդրյան-Մենք ոլորտով ուսումնասիրություն էինք արել և հասկացել էինք, որ  որոծ երկրներում, օրինակ, Վրաստանում և հետխորհրդային տարածքի այլ հանրապետություններում հարկային դաշտն ավելի նպաստավոր է, քանի որ վերջին ժամանակներս նրանք փոփոխություններ են արել և մի շարք արտոնություններ են սահմանել, հատկապես Միջազգային կազմակերպությունների համար։ Այստեղ մենք պետք է մտածենք թե ինչպես ենք մրցակցում տարածաշրջանում այդ ընկերությունների հետ՝ աշխատուժի համար։

Բայց մյուս կողմից  էլ, մենք պետք է որոշենք մեր հեռահար նպատակները, ոչ թե առաջիկա մի քանի ամսվա։ Մեր հեռահար նպատակները պետք է լինի ՏՏ-ի վրա հիմնված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը։

Անկախ նրանից, թե ռուսական ընկերությունները կհեռանան, թե կգան՝ մեզ պետք է մեր տեղական արտադրությունը զարգացնել։

Panorama.am-Որպես ոլորտը ներկայացնող կազմակերպության ղեկավար ի՞նչ առաջարկներ ունեք այդ ուղղությամբ։ Այս նպատակով նաև ԱԺ-ում լսումներ եղան, որին նաև դուք էիք մասնակցում։

Ա. Բալդրյան-Կարծում եմ այդ լսումները պետք է ինտենսիվ անցկացվեն։ Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ երկիր ենք ուզում տեսնել Հայաստանը մի քանի տարի անց։ Մեր ոլորտի ներկայացուցիչների պատկերացմամբ, Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությամբ երկիր, այլ ոչ թե ռելոկանտների և ֆրիլանսերների կամ նմանատիպ այլ մարդկանց համար երկիր։ Այդ տեսանկյունից մենք պետք է և օրենսդրական դաշտը և բիզնես միջավայրն այնպես անենք, որ Հայաստանը 5 կամ 7 տարի հետո իրոք դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։ Ասեմ, որ այդ պոտենցիալը Հայաստանն ամբողջությամբ ունի։ Մի քանի ուղղություններով շատ մրցունակ է։

Panorama.am-Պետությունը ոլորտին աջակցելու համար երկու տարի առաջ դրամաշնորհներ հաստատեց, բայց պարզվեց, որ գումարի մի մասը մսխվել է, մի շարք ընկերություններ ստացան այդ դրամաշնորհները, որից հետո կա՛մ դադարեցրին իրենց գործունեությունը, կա՛մ գնացին սնանկացման։ Կա նաև ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին աջակցման ծրագիր, որով նրանց ազատում են շահութահարկից և սահմանում 10% եկամտահարկի արտոնություն։ Ինչպե՞ս կգնահատեք այդ ծրագրերի արդյունավետությունը։

Ա. Բալդրայն-Իմ և մեր միության կարծիքն այն է, որ եթե ծրագրեր են լինում, ապա պետք է լինեն ոլորտային, այլ ոչ թե ոլորտի նեղ շրջանակների համար, որովհետև միգուցե այն ինչ-որ պահի բերում է դրական ազդեցության, բայց հետագայում ունենում է բացասական հետևանք։ Օրինակ, պարզվում է, որ այս պահին այդ փոքր ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների օրենքն ավելի շատ բացասական ազդեցություն ունի, քան դրական, քանի որ նպաստում է որպեսզի ընկերությունները տրոհվեն փոքրերի, այլ ոչ թե միավորվեն, մեծանան, զարգանան։ Կարծում եմ, որ այդ օրենքն իր նպատակները կատարել է և պետք է փոխել։ Ոլորտի ընդհանուր զագացմանը միտված միջոցառումներ և օրենքներ են հարկավոր։ Ոլորտում քննարկումներ են գնում առաջարկներ են մշակվում, մինչև մայիս այդ առաջարկները կարվեն կառավարությանը և ԱԺ-ին՝ օրենսդրական նախագծերի տեսքով։

Մեր առաջարկների կարևոր կետն այն է, որ ինչ արվում է պետք է ուղղված լինի ոչ միայն ՏՏ ոլորտին,  այլև ամբողջ տնտեսությանը, քանի որ  բարձր տեխնոլոգիաները Հայստանի տնտեսության հիմքը պետք է լինեն։ Մեր ոլորտը պետք է լինի գեներացնող ամբողջ տնտեսության համար։ Մի առանձին ոլորտ կամ ճյուղ չի կարող զարգանալ, պետք է ամբողջ տնտեսությունը զարգանա։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan