Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
6
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության

Փաշինյանն ի՛նքն է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղարՀՀԿ Գործադիր մարմնի (ԳՄանդամ Տիգրան Աբրահամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • 44-օրյա պատերազմով հիմք է դրվել Հայաստանի կենսունակությունը հարվածի տակ դնելու գործողություններին, առաջին փուլը Տավուշի ուղղությամբ էր, հարավից հարվածները բարձրացել էին դեպի հյուսիս, և վերջին կետն այս փուլում Տավուշի մարզն էր։ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ժամանակին արած ուղերձը՝ «ոչ մի քայլ հետ», այսօր հասկանալի է և նաև պարզ է, թե գործող իշխանություններն ինչո՞ւ չերկարացրեցին նրա հետ պայմանագիրը և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսեցին՝ թուլացնելու երրորդ բանակային կորպուսը։ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ակնհայտորեն նահանջի հրամանը չէր կատարի։
  • Տավուշի այդ բնակավայրեր այցերը և մարդկանց հետ զրույցները ցույց են տալիս, որ նրանց համար անակնկալ էր Փաշինյանի հայտարարությունը 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին։
  • Ադրբեջանցիները գիտակցել են, որ այս իշխանությունները կկատարեն իրենց ցանկացած պահանջ։ Այս 4 տարիները ցույց տվեցին, որ ադրբեջանական հաշվարկները ճիշտ էին, և նրանց օրակարգում դրված է ոչ միայն Տավուշը, որի տարբեր հատվածներ իշխանությունները հայտարարում են ադրբեջանական, այլև այս քայլով Հայաստանի իշխանությունները հնարավորություն են տվել Ադրբեջանի համար՝ դիմելու ցանկացած ագրեսիայի՝ հղում անելով այս իշխանությունների հայտարարություններին։ Սա խնդրի՝ մեզ համար վատթարագույն ուղղություններից մեկն է։
  • Ոսկեպարցիները երեք անուն են տալիս. Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան և Գուրգեն Մելքոնյան, և ասում էին՝ թող մի կողմ դնեն իրենց թիկնապահական բանակն ու վերցնեն քարտեզները և գան բնակիչների հետ խոսելու։
  • Շատ քչերն են հասկանում, թե ինչ են ենթադրում դելիմիտացիան և  դեմարկացիան։ Հիմա դելիմիտացիայի գործընթացը տեղի չի ունեցել, այսինքն՝ Ադրբեջանը համաձայնություն չի տվել որևէ քարտեզի առնչությամբ։ Ալմա Աթայի հռչակագրին են հղում անում, որը ևս հիմք չի կարող լինել։ Այսինքն՝ ոչ քարտեզային, և ոչ էլ իրավական հիմք չկա, որ Փաշինյանը հայտարարի, թե տարածքները հանձնելուց հետո պետք է  դեմարկացիա անեն։
  • Այդ 4 բնակավայրերը հանձնելուց հետո, բացի նրանից, որ Ադրբեջանն անցնելու է երկրորդ փուլին, Տավուշի մարզը ևս ամբողջությամբ գտնվելու է խոցելիության թիրախում։
  • Ադրբեջանի մխրճումը Տավուշի մարզում անվտանգության առումով ոչ միայն խնդիրներ է ստեղծելու մարզում և, մասնավորապես, Իջևանի հատվածում, այլ նաև Լոռու մարզում։
  • Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանի համար բացած հնարավորությունը՝ մխրճվել Տավուշի մարզում, բոլոր առումներով վտանգավոր իրավիճակների է հանգեցնելու։
  • Հայաստանի իշխանությունները տապոռային քաղաքականությամբ են փորձում իրականացնել դեմարկացիայի գործընթացը, առանց հաշվարկելու դրա հետևանքներն ու ծնող վտանգները մեր երկրի համար։
  • Երբ եղած հնարավորությունները տալիս են Ադրբեջանին՝ առանց երաշխիքի, որ պատերազմ չի լինելու, նշանակում է, որ այլևս հնարավորություն չեն ունենալու անգամ հաջորդ իշխանությունները որևէ տարածք վերադարձնելու համար: Մնալու ենք կոտրած տաշտակի առաջ: Հաջորդ բոլոր իշխանությունները  կախվածություն են ունենալու Ադրբեջանից, և Հայաստանի հետագա զարգացումը ևս խիստ կասկածելի է լինելու։

    • 7-7.5 կմ միայն մխրճում է եղել Ջերմուկի ուղղությամբ, ինչպես նաև Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ, բայց այս իշխանությունները դրա մասին չեն խոսում, միջազգային հանրությունն էլ միայն հայտարարություններով է հանդես գալիս։
    • Այն, որ Փաշինյանը հայտարարում է, թե Ադրբեջանի հարձակման դեպքում մենք չենք կարող դիմակայել, դա մեծ հարված է զինված ուժերի մարտունակությանը, ինչպես նաև բարոյահոգեբանական առումով է հարված հասցնում։
    • Տեղի ունեցողը ոչ միայն ապօրինի, այլ նաև դավաճանական գործողություններ են, հանցագործություններ։ Նրանք մի օր կանգնելու են դատարանի առաջ, թող ոչ մեկը չմտածի, որ անպատիժ են մնալու։
    • Պատասխանատվություն կրում են ոչ միայն քաղաքական թիմը, այլ նաև այն ուժային կառույցները, որոնք մի կողմից՝ լեգիտիմացնում են Փաշինյանի և նրա թիմի գործողությունները, մյուս կողմից՝ թույլ չեն տալիս հանրությանն ըմբոստանալու։
    • Երկրորդ կորպուսի ենթակայության տակ գտնվող մի շարք զինվորականներ, որոնք այս կամ այն իրավիճակում նպաստել են, որ Փաշինյանի հակապետական արարքները կյանքի կոչվեն, այսօր քրեակատարողական հիմնարկներում են, քրեական հետապնդումների են ենթարկվում, և լինելու են դատավճիռներ։
    • Այս իրավիճակում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն սադրիչ գործողություններ կատարող խմբերով, որոնք կարող են վտանգ ներկայացնել Ոսկեպարի բնակիչների համար։ Մինչդեռ իրավապահ այդ կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի ադրբեջանական օրակարգն առաջ տանեն և հեշտացնեն Փաշինյանի գործը։ Բայց նրանք թող չմոռանան, որ պատասխանատվության են ենթարկվելու այս ապօրինի գործողությունների համար։
    • Հայաստանի իշխանություններն արդեն զիջումների երկու փուլ ուրվագծել են՝ Տավուշի 4 բնակավայրի և անկլավների հանձնումը, բայց իրենց պահանջները հայտնի չեն, պարզ չէ, թե իրենք ինչ են ստանալու դրանց  դիմաց։
    • Տավուշի մարզի 7 և Արարատի մարզի 1 գյուղի հանձնումը խնդիր է ստեղծում Իջևանից դեպի Բերդ, ինչպես նաև դեպի Սյունիք գնացող ճանապարհների համար։
      • Տավուշի միջոցով Հայաստանի խոցելիության կտրուկ մեծացումն այնպիսի իրավիճակ է ստեղծելու, որ մի քանի անգամ մեծանալու է Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը։
      • Այն, որ Հայաստանի իշխանությունները չարձագանքեցին Տոյվո Կլաարի հայտարարություն-առաջարկին, որ Թուրքիան ակտիվ ներգրավվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, նշանակում է, որ դեմ չեն, համաձայն են, որ Թուրքիան ստանձնի արբիտրի դերը։ 
      • Հայաստանի և հայ ժողովրդի համար ավելի մեծ սպառնալիք են  ՀՀ իշխանությունները՝ ահաբեկման տակ պահելու առումով,  քան՝ Ադրբեջանը և Թուրքիան։
      • Որքան էլ Փաշինյանը մանիպուլացնելու վարպետ լինի և փորձի դրանով ժողովրդին իր ստերի ծուղակը գցել, դա երկար շարունակվել չի կարող, քանի որ գալու է մի փուլ, որ մարդիկ հասկանալու են ամեն ինչ։
      • Հրամանատարական տարբեր օղակների վրա են դրված հնարավոր վերատեղակայումները Տավուշի մարզում, այս իշխանությունն ամեն ինչ անում է բոլորին հանցակից դարձնելու համար։ Ասել  միայն, թե իրենք պարզապես հրաման են կատարել, դա իրենց չի ազատելու պատասխանատվությունից։ Այսինքն՝ այս հրեշավոր հանցագործության ընթացքում, որ օղակում էլ լինեն, դառնում են հանցակից և պատասխանատվություն կրող։
      • Նիկոլ Փաշինյանն ի՛նքն է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքը։

      Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan