Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ)
14
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Վաղը ևս հայտարարվում է դասադուլ. կլինեն բաց դասախոսություններ Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած» Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) Իսկ Փաշինյանը մեկնել է Դանիա Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ)

Պատրաստվե՛ք. հաջորդ ասուլիսում Փաշինյանը կհայտարարի, որ հանձնում է Սյունիքը. ԵԽ-ն կոնֆետ է ցույց տալիս, Ալիևն ու Թուրքիան՝ կացին, մենք մեր գլուխը ժպիտով մտցնում ենք թշնամու երախը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։ Պետք է զգույշ լինել, միամիտ չլինել ու հավատալ ԵԽ-ին և տրված խոստումներին, չպետք է ուրախանանք ու հավատանք ընդունվող բանաձևին։ Դա չի լինելու ո՛չ այսօր, ո՛չ վաղը: Այսօր շատ երկրներ կան, որ սպասում են Եվրամիությանն անդամակցելու իրենց հերթին։ 
    Իհարկե, դա լավ է, պետք է ձգտել և համագործակցել Եվրամիության հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է կռվել Ռուսաստանի, Իրանի հետ։ Կարծում եմ, որ դա ուղղակի ԵԽ-ի կողմից մեզ առաջարկվող կոնֆետ է, որը մեզ ցույց են տալիս։  Մեզ խոստումներ կտան՝ ինչպես միշտ, կուրախանանք, որ Եվրոպայից ապրանք կստանանք, իսկ երբ առանց վիզայի Եվրոպա մուտքի հնարավորություն ստանանք՝ Հայաստանը կդատարկվի։ Բայց արվում է մեկ նպատակով՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: 
  • Ժամանակին Ուկրաինան փորձում էր պահել հավասարակշռությունը, բայց նրան թույլ չտվեցին, պարզ էր, որ դա արվում էր ոչ թե ի շահ Ուկրաինայի, այլ ի շահ Եվրոպայի, Արևմուտքի և ընդդեմ Ռուսաստանի։ Ցավալի էր տեսնել, թե ինչպես ավարտվեց ԱՄՆ ինտերվենցիան Աֆղանստանում, նույն բանը լինելու է Ուկրաինայի հետ։ Եթե մենք՝ Հայաստանը, ուզում ենք նման խաղաքարտ դառնալ, խնդրեմ։
  • Մենք այնքան ողորմելի վիճակում ենք, որ երբ Արևմուտքից մեկ բառ են մեզ գցում՝ ոգևորվում ենք այնպես, ինչպես եղավ Մեծ Բրիտանիայի պաշտոնյայի՝ պաշտպանության փոխնախարարի հարցազրույցից հետո, որն ասել էր, որ եթե Ռուսաստանից սպառնալիք լինի,  իրենք կպաշտպանեն Հայաստանին։ Հենց Բրիտանիան էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում վետտո կիրառեց Ղարաբաղի հարցի առնչությամբ։ Բրիտանիան Թուրքիայի և Ադրբեջանի խոշորագույն դաշնակիցներից մեկն է, նրանց հիմնական թշնամին Իրանն է: Մենք էլի գնում ենք սխալ կողմ։

    -Տոյվո Կլաարն Անթալիայում պարզ ասաց, որ Թուրքիան պետք է զբաղվի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցով, այն դեպքում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հենց Թուրքիան էր աջակցում Ադրբեջանին։ Թուրքիայի նպատակն է` հայերին մինչև վերջ ոչնչացնել, որ Հայաստան չլինի, հայերը պետականություն չունենան։ Սա խելագարություն է, սադոմազոխիզմ։ Դրանում մեծ դեր են կատարում արտասահմանից ստացվող միլիոնավոր դոլարները՝ գրանտները։

    -Ինչպես Շիրակի թեմի առաջնորդն է ասել մի առիթով՝ հայերը փողն են շատ սիրում, իսկ թուրքերը՝ իր հայրենիքը, իր հողը:

    -Հակառուսական գրանտակեր շրջանակները հիմա քննարկում են՝ ո՞վ է կատարել Ցեղասպանությունը, այն դեպքում, երբ բոլորս գիտենք՝ կան փաստեր և գրքեր։ Նրանք ասում են՝ Թուրքիան չէ 1915թ. կատարել Հայոց ցեղասպանությունը: Սա խայտառակություն է. այդ մարդկանց փող տան՝ ամեն ինչից կհրաժարվեն՝ եկեղեցուց, ընտանիքներից, միայն թե փողը, այդ գրանտները ստանան։

    • Էրդողանը դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուց, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիր ստորագրելուց հետո սկսելու է նոր դարաշրջան։ Նրանց պատկերացմամբ՝ խաղաղությունն այն է, որ հայերը գնան այս տարածաշրջանից։ 
    • Եթե Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս գա, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարն արդեն ասել է՝ մտնելու է Թուրքիան։ Արդեն անկլավների և գյուղերի՝ Ադրբեջանին հանձննելու մասին Նիկոլ Փաշինյանը ասուլիսում ասաց, հաջորդ քայլը լինելու է՝ ասուլիս կհրավիրի ու կհայտարարի Սյունիքը հանձնելու մասին։ Նրանք ուզում են մեզ ծնկի բերել և կամաց-կամաց վերացնել։
    • Մենք տեսել ենք, թե Նախիջևանում ինչի հանգեցրեց հատուկ կարգավիճակը, Ղարաբաղում ինչ եղավ, ակնհայտ և պարզ է, թե նրանք ինչ են ուզում։ Կալինինգրադի մարզը չունի հատուկ կարգավիճակ, պարզապես բեռների փոխադրումը հեշտացված ձևով է կատարվում, թեև դա էլ է այսօր խախտվել։ Հիմա Թուրքիան ուզում է հատուկ կարգավիճակ տալ ամբողջ Սյունիքին, այդպես եղավ Նախիջևանի դեպքում 1920 թվականին, Նախիջևանը հայաթափվեց: Նույնը չէին կարողանում անել Ղարաբաղում, բայց դա արեց Հայաստանում 2018-ին իշխանության եկած այս թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
    • Թուրքիայի պլանները շատ պարզ են՝ Մեծ Թուրանի ծրագիրը կյանքի կոչել, այդ տարածքում մտնում է 5000 կիլոմետր, սրա մեջ 28 կիլոմետր շրջանցելը պրոբլեմ չէ, նրանք կարող են Իրանով ճանապարհը բացել, բայց նրանց նպատակը պարզապես Սյունիքը վերցնելն է։
    • Եթե մենք հրաժարվում ենք մեր ամբողջ պատմությունից, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումից, մեղմ ասած, ծիծաղելի վիճակ է ստեղծվում, երբ Հայաստանը չի ճանաչում Ցեղասպանությունը, այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներ դատապարտել և ճանաչել են։ 
    • Եթե այս կառավարությունը մնա, եթե մենք այսպես շարունակենք, Ռուսաստանից բացի, ուրիշ թշնամիներ էլ կունենանք։
    • Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե Սևանը դառնա համատեղ օգտագործման լիճ՝ Ադրբեջանը մեր սիգը վերցնելու է, մեր միակ լիճը ոչնչացնելու է, իսկ մենք բոլորս կգնանք օդանավակայան, Եվրոպան կբացի դռները, և հայերը կվերանան այս տարածքից, ու կկատարվի Թուրքիայի պատմական երազանքը…։ Իսկ Ռուսաստանը պարզապես կժպտա և կզանգի Էրդողանին։ Մենք վատ վիճակը դարձրեցինք շատ ավելի վատ՝ հավատալով դատարկ ու կեղծ խոստումներին։ 


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan