ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)
18
Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող գերիների խնդրի վրա (լուսանկար) Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Այս իշխանությունները հանձնառություններն են իրականացնում արևմտյան և թուրք-ադրբեջանական իրենց տերերի հանդեպ․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Ի՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բերել Ձեր հեռախոսին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը «Կիրանցի դպրոցը ադրբեջանական զինյալներից գտնվելու է 35-50 մետր հեռավորության վրա»․ Ոսկան Սարգսյան Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արել Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ)

«Փաշինյանի օրերը հաշված են. նա հեռանալու է և անպայման պատասխան է տալու». «Փաստ»

Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանին՝ ի մասնավորի նշելով, թե վերջինս լինելով պաշտպանության նախարար, նոյեմբերի 14-ին չի զեկուցել իրեն, որ ադրբեջանցիները դիրքեր են վերցրել։
«Փաստ» օրեթերթը դիմել է Արշակ Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: Պաշտպանության նախկին նախարարը նախ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի համար սուտ ասելը դարձել է պարզապես ավանդույթ: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին ինքը եղել է Դուբայում, որտեղ շատ կարևոր հանդիպում է եղել, ինչպես նաև զբաղված է եղել զենքի գնման ու ներկրման հարցերով: «Այսինքն, ֆիզիկապես ես չէի կարող որևէ բան զեկուցել նրան: Դա պետք է աներ անձը, որն այդ ժամանակ կատարում էր պաշտպանության նախարարի պարտականությունները»:

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ 2021 թ. հոկտեմբերի վերջին ինքը, որպես պաշտպանության նախարար, եղել է Մոսկվայում, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ, որոնց անունը չցանկացավ նշել, հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: «Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ ադրբեջանցիները պարտավոր են նահանջել իրենց ներխուժած դիրքերից, ավելին՝ երկու շաբաթ անց պետք է նոր հանդիպում լիներ՝ այդ հարցին վերջնական լուծում տալու համար: Սակայն երկրի ղեկավարը նոյեմբերի 15-ին ինձ առաջարկեց ազատման դիմում գրել, ես հրաժարվեցի, որից հետո ինքը որոշում կայացրեց ինձ պաշտոնանկ անել»:

Քանի որ խոսվեց Ռուսաստանի մասին, հարցնում ենք՝ նույն ասուլիսում խոսվել է այն մասին, որ Կարապետյանը պաշտպանության նախարար է նշանակվել ՌԴ «ցուցումով»: «Դա բացարձակ սուտ է: Գուցե թե իրականություն լինի միայն այն, ինչի մասին նշեց Նիկոլ Փաշինյանը, թե իմ՝ նախարար նշանակվելու հարցում հնարավոր է՝ անտեսված չի եղել իմ մոտ հարաբերությունները ՌԴ-ի մի շարք շրջանակների հետ: Սա նույնիսկ տրամաբանական կարող է լինել»։ Ի դեպ, Կարապետյանը հավելեց, որ իր պաշտոնավարման շրջանում Ռուսաստանի հետ ակտիվ աշխատանքներ են տարվել, և երեք տարում Հայաստանի բանակը այնպիսի վիճակում պետք է լիներ, որի պարագայում ոչ միայն ադրբեջանցիները չէին կարող ներխուժել ՀՀ տարածք, այլև չէինք կորցնի Արցախը:

Մեր հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց անվանապես անդրադառնալ իրեն, արդյո՞ք դա կապ ունի իր քաղաքական ակտիվության հետ, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն ասաց. «Որովհետև ինքն էլ է հասկանում, որ իր օրերը հաշված են: Ինքը հեռանալու է և անպայման պատասխան է տալու՝ թե՛ Արցախի համար, թե՛ մեր գերիների համար, որոնց հարցերով բացարձակ չի զբաղվում, հայ պատմության ընթացքն այսպես աղճատելու համար: Ընդ որում, միայն ինքը չէ, իր կողքին գտնվողներն էլ են պատասխան տալու: Մեր պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն ամենաթույլ, ամենավախկոտ ու ամենադավաճան ղեկավարն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan