Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
29
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Պատերազմ Արցախում
Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Հայոց պետականության ճակատագիրը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ)

Թրանսփարենսի Ինթերնեշնլը ՀՀ իշխանություններին մեղադրում է օրենքի կոպիտ խախտման մեջ

ՍիվիլՆեթը, Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ, հրապարակել է Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կասկածելի նվիրատվությունների վերաբերյալ հետաքննությունը։ Այն պարզել է, որ շատ քաղաքացիներ, որոնք գումար են նվիրաբերել՝ կա՛մ չգիտեին կուսակցության հիմնադրամ փոխանցված գումարի մասին, կա՛մ այդ նվիրատվությունները համարժեք չէին իրենց եկամուտներին։ Հետաքննությունները ցույց են տվել նաև նվիրատվությունների կասկածելի օրինաչափություններ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում սա որակել է որպես քաղաքական կոռուպցիայի բացահայտ դրսեւորում։

Նա հավելել է, որ Հայաստանի նախկին իշխանությունների օրոք նման դեպքերում բացահայտվում էր, որ նվիրատվություններն արել են ընկերությունները։

«Սկզբունքն այն է, որ ընկերությունները նվիրատվություններ են անում, որպեսզի այս կամ այն ուժը հաղթի ընտրություններում, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, ընդունեն այս ընկերությանը հարմար օրենքներ կամ որոշումներ՝ դրանով իսկ վերադարձնելով «պարտքերը»։ Այս սկզբունքը տարածված է տարբեր երկրներում»,- ընդգծել է Հոկտանյանը։

 Նա կարծում է, որ եթե հետաքննություն անցկացվի, կպարզվի, որ խոշոր ընկերություններ են նվիրատվությունները կատարել։

«Իրականում խոսքը կուսակցությունների ֆինանսավորման մասին օրենքի կոպտագույն խախտման մասին է։ Դրան պետք է հաջորդի պատիժը։ Եթե դեպքերի բացահայտումը չի հանգեցնում հետեւանքների, ապա ո՞ւմ է պետք նման թափանցիկությունը»,- նկատել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի ներկայացուցիչը։

Սակայն նա կասկածում է, որ ուժային կառույցները դեմ դուրս կգան քաղաքական իշխանությանը։ Այդպիսի բան պետք չէ սպասել, քանի դեռ հրահանգները «վերևից» չեն եղել, կարծում է Հոկտանյանը։

Միաժամանակ, ըստ նրա, եթե համեմատենք կոռուպցիայի ոլորտում տիրող իրավիճակը մինչև 2018 թվականի հետ, ապա դրական տեղաշարժեր կան, թեև նկատելի են նախկին վիճակին վերադառնալու ցանկություններ։ «Բայց, եթե համեմատենք 2018-2019 թվականներին տեղի ունեցածի հետ, ապա այժմ մենք հետընթաց ենք տեսնում»,- եզրափակեց նա։

Հետաքննության համաձայն՝ 2022 թվականին իշխող կուսակցությանն իբր գումարներ նվիրաբերած 140 մարդկանցից միայն վեցը ՏԻՄ ընտրություններում չեն եղել Քաղաքացիական պայմանագրի թեկնածուներ։ Մեկնաբանության համար կապ հաստատած 31 դոնորներից կեսն ասել է, որ նման նվիրատվություններ չեն արել: Մնացածներն ասել են, որ չեն հիշում՝ գումար փոխանցե՞լ են, թե՞ ոչ կամ հրաժարվել են հարցերին պատասխանել։

Տասը քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների առնվազն տասը թեկնածուներ նույն օրը միևնույն գումարներն են փոխանցել իշխող կուսակցությանը։ Դատելով պաշտոնյաների հայտարարագրերից՝ 26 դեպքում նվիրատվությունները կազմել են նրանց տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը։ Չորս դեպքում մուծումները գերազանցել են նվիրատվության առավելագույն թույլատրելի գումարը (2,5 մլն դրամ կամ 6200 դոլար): Կասկածելի գործարքները տեղի են ունեցել մեկ տարի այն բանից հետո, երբ կառավարությունը հակակոռուպցիոն բարեփոխումներ է իրականացրել, արգելել է կանխիկ դրամով և իրավաբանական անձանցից փոխանցումները և սահմանափակել ֆիզիկական անձանցից վճարումների չափը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan