«Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել
21
Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Սպասում են շեֆի «դաբռո»-ին. իսկ միգուցե իրե՞նք էլ ասեն, որ սատանիստ են ՀԷՑ-ն ուզում են խլել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Լռությունն ու անգործությունը չպետք է հաղթանակ տանեն․ Լեմկինի Ինստիտուտ Կա՛մ վախեցած են, կա՛մ՝ իրենք են կազմակերպել․ «Կարճ ասած» Ահազանգ՝ Արտաշիսյան 46 շենի բնակիչներից «Մայր Հայաստան» խմբակցությանը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Հայաստանը ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա Կոպիտ խախտումներով հեռացնելու են Բաքուն Ստեփանակերտով փոխած աշխատակցին․ Հովհաննես Իշխանյան Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Ղարաբաղի էթնիկ զտումը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով. Եվրախորհրդարանի պատգամավոր Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը․ Աշոտյան Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Չի՛ լինելու այն, ինչ հիմա ուզում է Նիկոլ Փաշինյանը. Կարեն Քոչարյան Երգչուհի Շպռոտն ամուսնացել է Սոցապ նախարարությունը արցախցիների համար երկու լուր ունի, մեկը լավ, մյուսը՝ վատ «Բաքու» ցուցանակը «Ռադիոլուրի» աշխատակիցները փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակով Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Այս շվեդուհին մեղադրվում է եզդիների դեմ ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ Մահացել է Արտաշես Գեղամյանը

Երկիրը հանձնված է արտաքին ղեկավարման ռեժիմի, որում սպասարկվում են բոլորի շահերը՝ բացի Հայաստանից․ գեներալ Իշխան Մաթևոսյան (տեսանյութ)

Ծայրաստիճան վտանգավոր այն իրադրությունը, որը ստեղծվել է մեր պետության շուրջ և առհասարակ Հարավային Կովկասում, մեկ օրվա գործ չէ, դրա սկիզբը դրվել է վաղուց։ Ինչ վերաբերում է մեր երկրին՝ ՀՀ-ին, դա այն գործունեության և քաղաքականության արդյունքն է, որը վարում է ներկա իշխանությունը՝ դրսևորելով քաղաքական տհասություն։ Տարածաշրջանում ուժերի և իրողությունների դասավորվածությունը մեկ օրվա ընթացքում չի ձևավորվել ո՛չ երեկ, ո՛չ էլ մեկ ամիս առաջ։ Այն ձևավորվել է՝ սկսած 2018 թվականից, և արդյունք է օրվա իշխանությունների ապազգային քաղաքականության։ Արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունը սպասարկում է ցանկացած այլ ուժային կենտրոնի շահերը՝ բացի Հայաստանի շահից, և, որպես կանոն, դա կատարվում է ի վնաս և ի հաշիվ Հայաստանի շահերի։ 168TV «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը։

«Մեր երկրի շուրջ մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական լուրջ ուժային կենտրոնների շահերի բախում, որը կարծես հասել է իր կիզակետին։ Մի կողմից՝ տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը, ապա՝ հավաքական Արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչո՞ւ չէ՝ այս հարցերն ինչ-որ չափով վերաբերում են նաև Կենտրոնական Ասիայի հզոր պետություններին։ Տեղի է ունեցել շահերի բախում, որտեղ յուրաքանչյուր պետություն ուզում է օգտվել ընձեռված հնարավորությունից՝ հօգուտ իր շահերի, և չգալով համաձայնության՝ ստեղծվել է կոնֆլիկտային պոտենցիալ, պատերազմի վերսկսման նախադրյալներ, որն այսօր ունենք։ Դա չեն թաքցնում նաև օրվա իշխանությունները»,- ասաց ռազմական գործիչը։

«Հիմնական պայքարը Մեղրիի միջանցքի և Սյունիքի շուրջ է։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ինչ է իրենից ներկայացնում Մեղրիի միջանցքը։ Դա ուղղակի 42 կմ-անոց ճանապարհահատված չէ, այն մեծ լոգիստիկ, կոմունիկացիոն ճանապարհի ընդամենը մի շղթա է, բայց շատ կարևոր է։ Որ պետությունը դրան տիրի, կդառնա Հարավային Կովկասի հիմնական քաղաքական դերակատար։ Ճապոնիայի ափերից սկսվող այս մեծ և երկար երթուղին, անցնելով Չինաստանով, Միջին Ասիայով, Հայաստանի տարածքով կամ կողքով, գնալով Թուրքիա՝ հասնում է մինչև Եվրոպա։ Ի՞նչ է դա տալիս՝ տնտեսական աճի հնարավորություն այն պետությունների համար, որոնց տարածքով այս աշխարհաքաղաքական միջանցքն անցնում է։ Իսկ տնտեսական ուժը վաղ թե ուշ վերածվում է ռազմական հզորության»,- նշեց Մաթևոսյանը։
Գեներալի կարծիքով՝ մի քանի տարուց մենք կարող ենք տեսնել ուժերի այլ դասավորություն, որին մեր երկիրը պատրաստ չէ․ «Մեր երկիրը կանգնած է պատերազմի շեմին։ Եթե նայում ենք միջազգային պրակտիկային և քաղաքագիտության օրենքներին, ինչպե՞ս են լուծվում կոնֆլիկտները։ Դրանց լուծման չորս հիմնական ճանապարհ կա՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական և ռազմական։ Վերջինն ամենաարդյունավետն է։ Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ դիվանագիտական առումներով ներկայիս իշխանությունների պոտենցիալը գրեթե զրոյական է։ Նրանք այլևս որևէ գործընթացի վրա չեն էլ կարողանում ազդել։ Շատ մայրաքաղաքներում հանդիպում են մեր տարածաշրջանային կենտրոնների ղեկավարները և քննարկում են իրավիճակը Հարավային Կովկասում՝ առանց Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների։ Ստացվում է, որ մեր երկրի ճակատագիրը, ապագան արդեն դուրս է եկել մեր ազդեցության կամ կառավարման տիրույթից, և դա տնօրինում են այլ ուժային կենտրոնները»:

«Այս պայմաններում պատերազմի վտանգն անգամներով աճել է։ Օրվա իշխանությունները շաբաթը մեկ-երկու անգամ քաղաքականության շրջադարձի մասին քաղաքական հայտարարություններ են անում, որոնք մթնոլորտը շիկացնում են՝ փոխանակ մեղմացնեն։ Մեր երկիրն արդեն վաղուց գտնվում է արտաքին ղեկավարման ռեժիմում, խելամիտ մարդն իր երկրի նկատմամբ իրեն այսպես պահել չէր կարող։ Փաստ է, որ կա պատերազմի սպառնալիք։ Ինչո՞վ ենք մենք դրան հակազդելու, ի՞նչ վիճակում ենք գտնվում։ Երկիրը միտումնավոր մտցված է խափանման ռեժիմի մեջ, որտեղ ամեն դեպք և իրադարձություն ոչ թե պատահականություն է, այլ համակարգված խափանում»,- ամփոփեց Իշխան Մաթևոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan