138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել
Դիտել նաև
Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Տպավորություն է, որ նիստը հասարակությունից էր փակ, ոչ թե գաղտնի տեղեկություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Ադրբեջանը պարզ մեսիջ է հղում՝ Եվրոպան ձեզ չի փրկի. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
270 մլն եվրո՝ ՔՊ-ին ու իրենց արբանյակներին. «Կարճ ասած» (տեսանյութ)
Եվրոպական «կոնֆետ»՝ դեպի ո՞ւր տանող ճանապարհին. «Փաստ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փետրվարի 23-ին կկայանա զրոներով պետհամարանիշների աճուրդը, որի նախնական գինը 20 մլն դրամ է։ Այս պահին գնման հայտ է ներկայացրել 138 մարդ՝ հայտնում են ՆԳ նախարարությունից։ Այսինքն՝ 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել: Հիշեցնենք, որ հատուկ բացված կայքում քվեարկություն են անում, եւ ամենաշատ հավանություն ունեցող համարանիշները դրվում են աճուրդի։ ՆԳՆ-ից փոխանցեցին, որ աճուրդին մասնակցելու են այն քաղաքացիները, որոնք վճարել են կանխավճար` 1 մլն դրամ։ Աճուրդը տեւելու է 3 օր։ Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ աճուրդում հաղթած եւ համարանիշները ձեռք բերած անձի տվյալները գաղտնի են պահվելու, այսինքն՝ չի հայտարարվելու, թե ով է հաղթել աճուրդում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում