Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ
16
Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Պատերազմ Արցախում
«Լեգիտիմը» խայտառակ եղավ. «Կարճ ասած» Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել 101 գիտնական պահանջել են մարդու հրաժարականը. Բագրատ սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ 5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել «Մեկ էլ 1988-ին խորհրդային բանակը շրջափակեց Ազատության հրապարակը». Գեղամ Մանուկյան Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն. Տեսանյութ Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո» Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, մասսայական ձերբակալումներ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում Օպերայի շրջակայքում. Ուղիղ «Սրանք վտանգ են զգում առավել քան երբևէ». Սևակ Հակոբյան Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան Կոտայքի փոխմարզպետը գեստապոյա-ֆաշիստական տրամադրություննե՞ր ունի հայ ժողովրդի նկատմամբ Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը

«Մենք չենք գնում ոչ մի կողմ, մեզ տանում են, որովհետև ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մյունխենում Փաշինյանի և Ալիևի հանդիպումն ուներ որոշակի իմաստ: Նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նշում է՝ Հայաստանի իշխանություններին պետք էր հանդիպում կազմակերպել Ադրբեջանի ղեկավարի հետ` ցույց տալու համար, որ իրենց առաջ քաշած խաղաղության նախագիծն աշխատող քաղաքականություն է, այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տանում, դժվարությամբ, բայց այն առաջ է գնում:

«Սա իրենց պետք էր ոչ միայն PR նպատակներով: Իրենց պետք է օր առաջ «Խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ, դրանից հետո պետք է անցնեն ծրագրային երկրորդ կետին, ինչի համար իշխանության են բերվել, այն է՝ Հայաստանից ռուսական ռազմական ներկայության դուրսբերմանը, խոսքը Սահմանապահ զորքերի և ռուսական ռազմաբազայի մասին է: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը տա իր համաձայնությունը և «Խաղաղության պայմանագիրը» կնքվի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա կարող է ցանկացած հանդիպում էլ կառուցողական անվանել: Ադրբեջանի համար սա ձևական բնույթ կրող հանդիպում էր, նա չի ցանկանում խզել կապերն արևմտյան հարթակների հետ: Այո, այդ հանդիպման ժամանակ որոշակի առաջարկություններ հնչեցրեց, ասենք, Մինսկի խումբը լուծարելու, Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին և այլն: Այս ամենը հաշվի առնելով, սակայն, Ալիևն, իմ կարծիքով, մի բան շատ լավ է հասկանում, որ «Խաղաղության պայմանագիրը» չի կնքվելու Ադրբեջանի և Հայաստանի այս իշխանությունների միջև:

«Խաղաղության պայմանագրի» բովանդակությունը որոշվելու է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների արդյունքում: Ադրբեջանում, գուցե ոչ առանց հիմքերի, ենթադրում են, որ Ուկրաինայում ռուսական ռազմական հաջողությունից հետո, իսկ այն ավելի ու ավելի տեսանելի է դառնում, շատ հավանական է, որ Հայաստանում իշխանափոխության հետ կապված խնդիրներ առաջ գան, Հայաստանում նոր իշխանություն հայտնվի, որը, բնականաբար, չի առաջնորդվելու այսօրվա իշխանությունների ժառանգությամբ, ամեն ինչ զրոյից է սկսելու, եթե ունենա վստահություն Ռուսաստանի և Իրանի կողմից, ապա չի բացառվում, որ նաև Արցախյան ռազմաճակատում կարող են որոշակի գործողություններ տեղի ունենալ՝ այս անգամ արդեն հօգուտ Հայաստանի: Սա իրավիճակ կփոխի Հարավային Կովկասում, Արցախյան հարցում և այսօր կնքված «Խաղաղության պայմանագիրը» կդառնա առոչինչ այդ իրավիճակում: Սա չի նշանակում, որ այդպես կլինի, բայց Ադրբեջանում ենթադրում են, որ կարող է այդպես լինել:

Ադրբեջանը կարող էր «Խաղաղության պայմանագիր» կնքել երեկ, երկու ամիս առաջ, մի տարի առաջ, բայց նա հաշվի է առնում, որ եթե Ռուսաստանն Ուկրաինայում մաքսիմալ հաղթանակ է տանում, ապա Ուկրաինան որպես պետություն դադարում է գոյություն ունենալ, մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, բացի Արևմտյան Ուկրաինայից , հետո Ռուսաստանը միջոցներ կիրառելով աջակցում է Հայաստանում իշխանափոխության գործընթացին, որից հետո նոր իշխանությունը հայտարարում է, որ չի ճանաչում վարչապետի՝ Պրահայում արված հայտարարությունը, թե «Արցախը Ադրբեջան է և վերջ», կրկին առաջին պլան է բերում Արցախյան հարցը, ստանում է ռազմական տեխնիկա և ռազմական գործողություններ է սկսում Արցախն ազատագրելու ուղղությամբ և հաջողություն է ունենում այդ ճակատում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բադալյանը:

Անդրադառնում ենք նաև դեպի Ռուսաստան կամ Արևմուտք «գնալու» Հայաստանի իշխանությունների մարտավարությանը: Բադալյանն ընդգծում է՝ մենք չենք գնում ոչ մի կողմ, մեզ տանում են, որովհետև ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ. «Խնդիր է նաև այն, որ մեզ դեպի Արևմուտք չեն տանում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող էր լինել, ասենք, ռուսական աշխարհին ինտեգրվելու քաղաքականություն՝ Բրիքսին, ՀԱՊԿ-ին, Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Սա կլիներ տրամաբանական: Հայաստանը կարող էր քաղաքականություն վարել արևմտյան աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ՝ կյանքի կոչել ՍԵՊԱ-ն, ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական և ԵՄ-ի հետ առևտրատնտեսական ակտիվ քաղաքականություն իրականացնել, անվտանգության ոլորտում հարաբերությունները լավացնել:

Պարտադիր չէ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, կարելի է նրանց հետ լավ հարաբերություններ ունենալ: Դա էլ կլիներ տրամաբանական: Հայաստանը կարող էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնել՝ փորձելով բոլորի հետ ինտեգրվել: Սա էլ կլիներ տրամաբանական: Բայց Հայաստանի իշխանությունը, խամաճիկ լինելով, իրականացնում է չորրորդ՝ ամենաանտրամաբանական ուղղությունը՝ հակառուսականությունը: Նա չի ինտեգրվում արևմտյան աշխարհին, բայց ռուսական կողմի հետ հարաբերությունները փչացնում է: Սա անտրամաբանական է: Ինտեգրվել արևմտյան աշխարհին, նշանակում է իրականացնել ակտիվ գործողություններ և այլն: Բայց Հայաստանը վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սառեցնում հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, միևնույն ժամանակ մեր երկրում հեռարձակվում են ռուսական լրատվամիջոցները: Անգամ հակառուսականությունը մինչև վերջ չի տանում»:

Մեր զրուցակիցը նշում է, որ Հայաստանի իշխանություններն Արևմուտքի պահանջով անում են ամեն ինչ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ռուսական կողմը որևիցե դերակատարում չունենա: «Ռուսաստանին դա դուր չի գալիս: 2025 թ.-ի նոյեմբերի 9-ին լրանում է կնքված հայտարարության հինգ տարին, որից հետո խաղաղապահները պետք է լքեն Արցախի տարածքը կամ էլ ժամկետները երկարաձգեն: Դա անելու համար պետք է լինի առիթ կամ պատճառ: Եթե այնտեղ հայեր չեն բնակվում, ինչո՞ւ պետք է ժամկետը երկարաձգվի, առավել ևս՝ Թուրքիան դրան կողմնակից չէ, իսկ Ադրբեջանն առաջնորդվում է Թուրքիայի պահանջներով: Թուրքիան հարց կդնի, որ ռուսական կողմը պետք է հեռանա, իսկ եթե նա հեռանում է Արցախի տարածքից, ապա Հարավային Կովկասում որպես ռազմական հենարան ունենում է Հայաստանը՝ Գյումրու ռազմաբազան և Սահմանապահ զորքերը:

Ռուսաստանի իշխանության կախվածությունն ուժեղանում է Հայաստանի իշխանություններից կամ Հարավային Կովկասում մնալու իրենց միակ հենարանը մնում է Հայաստանի վարչապետը: Նրա հայտարարություններից և վարվող քաղաքականությունից է կախված լինելու՝ Ռուսաստանն այստեղ կմնա՞, թե՞ ոչ: Բնականաբար, սա դուր չի գալու Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ուկրաինայում հաղթելուց հետո հաղթող բանակի պաշտպանության նախարարը երբեք թույլ չի տա իրեն զանգահարել պարտված երկրի ղեկավարին՝ առաջարկելով, որ ռազմաբազան մնա Հայաստանում, ինչը հավանական է դարձնում, որ ռուսական կողմը կարող է Հայաստանում գտնել դաշնակիցներ իշխանափոխության գործընթացն արագացնելու համար: Նոր իշխանությունը կարող է արցախահայերին համոզել վերադառնալ Արցախ, այդ դեպքում ռուսական խաղաղապահները հիմք կունենան մնալ Արցախում: Բայց նոր իշխանությունները կարող են պահանջներ դնել, որ արցախահայերը որպես Ադրբեջանի քաղաքացի չեն վերադառնալու Արցախ: Արցախը պետք է ինքնուրույն ներկայություն ունենա, բայց սրան էլ դեմ է Ադրբեջանը: Բարդ իրավիճակ է ստեղծվելու»,-եզրափակում է Արմեն Բադալյանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan