Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

«Կապելով» մյուսների ձեռքերը... Ինչո՞ւ է ՀՀ ՊՆ-ն ամեն գնով հաճոյանում... Ալիևին

Այսօր բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է Ներքին Հանդում լուսադեմին կատարված թշնամական ելուզակության ու դրա ծանր հետևանքների վրա: Բայց փետրվարի 12-ին տարածվեց «պաշտպանական գերատեսչության» մեկ այլ հաղորդագրություն, որն ինքն իրենով խիստ ուշագրավ, եթե չասվի՝ տարօրինակ էր: 
Չզլանանք, հիշեցնենք, ՀՀ ՊԻ ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության ակտիվ հղումով ևս. «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»: 
Իսկ հաղորդագրության ներքո նշված կամ «ստորագրված» էր՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: 
Ինչո՞ւ ենք սա համարում ուշագրավ ու տարօրինակ: Ուշագրավ է այն, որ վերջին տարիներին, չնայած ադրբեջանական կողմի ամենատարբեր հարձակողական, ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ դիվերսիոն ներթափանցման, հայ զինծառայողների գերելու, վիրավորելու, խաղաղ բնակիչ սպանելու դեպքերին, երբեք ադրբեջանական կողմը չի հայտարարել, թե՝ կքննի, կպարզի, մեղավորներին կպատժի, այս այն: Հակառակը, ադրբեջանական իշխանությունները հերոսացնում, որպես օրինակելի են ներկայացնում նման գործողությունների մասնակցածներին: 
Հիմա, մի հայ դիրքապահ կրակել ու վիրավորել է ինչ-որ ադրբեջանական թուրքի: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածած հաղորդագրության տոնայնությունն այնպիսին է, որ կարելի է կարծել, Ալիևին խոստանում են, որ տվյալ հայ զինվորականին կգնդակահարեն, առնվազն՝ մարմնական վնասվածք պատճառելու հադվածով կդատեն, բանտ կնետեն և այլն: 
Երևի սրանից հետո, օրինակ, փաշինյանական ԿԳՄՍ-ն պետք է պաշտոնապես ներողություն հայտնի թուրքական կողմին... երբ հայ ըմբիշները հաղթում են թուրքերին: Աբսուրդ կլինի, չէ՞: Բայց ՊՆ ռազմական ոստիկանության տարածած պարտվողական, թշնամու առաջ խեղճանալու, այն էլ՝ զոհվածներին անդամահատող, գլխատող, հոշոտող, մեր հայրենիքը զավթած, հակամարդ թշնամու առաջ կախգլուխ նման բաներ ասելը մի՞թե պակաս աբսուրդ է:
Ինչո՞ւ է ՀՀ ՊՆ-ն ամեն գնով կամ նման կերպ հաճոյանում Ալիևին կամ ադրբեջանական կողմին: Որ՝ ի՞նչ: Որ թշնամին ավելի լկտի ու սանձարձակ գործի՞: Դուք առհասարակ «ո՞ւմ կողմից» եք, պարոնայք: 
Դա դեռ մի կողմ: Մյուս կողմից. ի՞նչ հետևություններ են անելու մյուս դիրքապահները, որ կանգնած են թշնամու հրոսակի դեմ-հանդիման: Ամեն կրակելուց առաջ ռազմական ոստիկանությունից հատուկ թույլտվությո՞ւն պիտի հայցեն: Չէ՞ որ հակառակ դեպքում փաշինյանական պաշտոնյաներն ուղղակի օրուարև չեն տա՝ հարցաքննություններով, «գործ» կարելով ու նման բաներով: Հա, բայց մինչև ամեն կոնկրետ իրավիճակում դիրքապահները երկմտեն, թշնամին կկրակի, կխոցի, դիրք կգրավի ու, չկասկածեք, նրան իր երկրի իշխանությունները ոչ մի թթու խոսք չեն ասի: 
Նման իրավիճակում վերոհիշյալ հաղորդագրությունը, ավելի ճիշտ՝ դրանում արտացոլված անընկալելի տրամաբանությունը, պատկերավոր ասած, նշանակում է՝ «կապել» դիրքերում կանգնած մեր զինվորների ձեռքերը: Սա ի՞նչ է, թշնամու վրա չկրակելու քողարկված հրամա՞ն: 
Եվ ինչպես դա «գնահատեց» թշնամի՞ն: 

Արտաշես Արամյան 
Zham.am

 
 

 



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan